Go Back Go Back
Go Back Go Back

Տեղի ունեցավ «Բնակչության մարդահամարներ. մարտահրավերներ և հնարավորություններ» երկօրյա միջազգային ֆորումը

Տեղի ունեցավ «Բնակչության մարդահամարներ. մարտահրավերներ և հնարավորություններ» երկօրյա միջազգային ֆորումը

News

Տեղի ունեցավ «Բնակչության մարդահամարներ. մարտահրավերներ և հնարավորություններ» երկօրյա միջազգային ֆորումը

calendar_today 24 Մայիս 2023

Ֆորումի պանելը
«Բնակչության մարդահամարներ. մարտահրավերներ և հնարավորություններ» երկօրյա միջազգային ֆորումի պանելը

2023 թ. մայիսի 22-ին Ալմաթիում մեկնարկեց «Բնակչության մարդահամարներ. մարտահրավերներ և հնարավորություններ» երկօրյա միջազգային ֆորումը, որին ներկա է ավելի քան 140 մասնակից, այդ թվում՝ կառավարության ներկայացուցիչներ, ազգային վիճակագրական ծառայությունների ներկայացուցիչներ, վիճակագիրներ և փորձագետներ ԱՊՀ 10 երկրից, ներառյալ Հայաստանը։

Ֆորումի նպատակն է քննարկել մարդահամարների պլանավորումը, նախապատրաստումը, անցկացումը և վերլուծությունը, ինչպես նաև ամփոփել մարդահամարների 2020 թվականի շրջափուլի մասին կուտակված գիտելիքները, որոնք կօգտագործվեն հաջորդ փուլի ծրագրման համար:

Հայաստանյան պատվիրակության կազմում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Կարինե Կույումջյանը ներկայացրեց բնակչության ռեգիստրների միջոցով մարդահամարի անցկացման Հայաստանի փորձը։ Մեր պատվիրակությունը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Ֆորումը կազմակերպել են Ղազախստանի Հանրապետության Ռազմավարական պլանավորման և բարեփոխումների գործակալության Ազգային վիճակագրության բյուրոն, ԱՊՀ միջպետական ​​վիճակագրական կոմիտեն և ՄԱԿ-ի ԲՆակչության հիմնադրամը։

Ակնկալվում է, որ ֆորումի արդյունքում քննարկված թեմաները կնպաստեն ապագա մարդահամարների արդյունավետությանը, ինչպես նաև կաջակցեն ապացույցների վրա հիմնված քաղաքականությունների խթանմանը: Սա թույլ կտա ճշգրիտ և ամբողջական տվյալներ օգտագործել տեղեկացված որոշումներ կայացնելու և սոցիալ-տնտեսական զարգացման նպատակային ռազմավարությունների մշակման համար: