Go Back Go Back
Go Back Go Back

Տեղի ունեցավ «Գիքերն ընդդեմ գենդերային բռնության» հաքաթոնը

Տեղի ունեցավ «Գիքերն ընդդեմ գենդերային բռնության» հաքաթոնը

News

Տեղի ունեցավ «Գիքերն ընդդեմ գենդերային բռնության» հաքաթոնը

calendar_today 16 December 2018

2018 թ. դեկտեմբերի 15-16-ը, Երևանի «Ինժեներական քաղաքում» անցկացվեց «Գիքերն ընդդեմ գենդերային բռնության» հաքաթոն։ 

Հաքաթոնը նախաձեռնել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը՝ Համաշխարհային բանկի խմբի, Սեռական բռնության հետազոտական նախաձեռնության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:

Հաքաթոնին մասնակցեցին տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ և գենդերային բռնության ոլորտի փորձագետներ, որոնք միասին 24 ժամում աշխատեցին գենդերային բռնության հաղթահարման նպատակով բջջային հավելվածներ ստեղծելու ուղղությամբ։

Լավագույն լուծումներ առաջարկողները ստացան դրամական պարգևներ 1,000,000 դրամի չափով:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, որն ընդգրկված էր նաև գնահատող հանձնաժողովի կազմում, առավելություն տվեց Aratta թիմի «Թալիսման» նախագծին, որը ենթադրում է տարատեսակ զարդերի տեսքով ահազանգման փոքրածավալ համակարգերի պատրաստում։

Ընդհանուր առմամբ, լավագույն եռյակում ընդգրկվեցին Support.am, Iterate և Aratta թիմերը։ 

Triple E և Ռայա + Անի թիմերը  պայմանական մրցանակ ստացան, սակայն բովանդակային առումով դեռ պետք է աշխատեն և կատարելագործեն իրենց գաղափարները, մշակեն նախատիպեր։ 

Հաքաթոնը հաջորդեց «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակ» քարոզարշավին (նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը), որի նպատակն է բարձրացնել կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ իրազեկության մակարդակը։