2015 թ․ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Գենդերային թեմատիկ խմբի 2015 թ․ վերջին՝ ամփոփիչ հանդիպումը:
Հանդիպմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանը ներկայացրեց 2015 թ. գենդերային քաղաքականության ոլորտում իրականացված ծրագրերը:
Ներկայացվեց նաև Գենդերային քաղաքականության 2011-2015 թթ.-ի ռազմական ծրագրի և ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թթ.-ի ազգային ծրագրի իրականացման գնահատման զեկույցը:
Գենդերային թեմատիկ խումբը, որը ներառում է ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների, այլ միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության և ՀԿ սեկտորի ներկայացուցիչների, նպատակ ունի խթանել և աջակցել գենդերային հիմնահարցի ներառմանը Հայաստանի զարգացման օրակարգում: