2012 թ. փետրվարի 14-ին, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ Գենդերային թեմատիկ խմբի 6-րդ հանդիպումը:
Գենդերային թեմատիկ խումբը, որը ներառում է ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների, այլ միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության և ՀԿ սեկտորի ներկայացուցիչների, նպատակ ունի խթանել և աջակցել գենդերային հիմնահարցի ներառմանը Հայաստանի զարգացման օրակարգում:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչ Գարիկ հայրապետյանը, ով ներկայացրեց Թեմատիկ խմբի նոր համանախագահին՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF), որը փոխարինելու է գալիս ՄԱԲՀ-ին: Խմբի մյուս երկու համանախագոհողները՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, շարունակում են պաշտոնավարել:
Գենդերային թեմատիկ խմբի հանդիպմանը քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են աշխատանքային պլանի իրականացման արդյունքները, իրավական բարեփոխումների ոլորտում զարգացումները (հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ, ընտանեկան բռնություն), ինչպես նաև Հայաստանում գենդերային վիճակագրության բարելավումը:
Հանդիպման ավարտին մասնակիցները դիտեցին և քննարկեցին «Ապրելու համար» (2011) վավերագրական ֆիլմը ընտանեկան բռնության վերաբերյալ: