Մի շարք տվյալներ՝ ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչությունը 2020» զեկույցի։
Անհավասարությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ բացասական վերաբերմունքն առաջացնում են վնասակար գործելակերպեր.
- Աշխարհի բնակչության 80%-ը ներառող երկրներում արված հետազոտության համաձայն, 10-ից 9-ը կանխակալ վերաբերմունք ունեն կանանց նկատմամբ:
- Ավելի քան 140 միլիոն կին այսօր «կորսված» է՝ երեխայի սեռի խտրական ընտրության և սեռի հետծննդյան ընտրության հետևանքով:
Այսօր ապրող մոտ 200 միլիոն աղջիկ և կին ենթարկվել են սեռական օրգանների խեղման այս կամ այն տեսակին:
Կանանց սեռական օրգանների խեղման բարձր տարածվածություն ունեցող երկրներ.
- Եգիպտոս. երբևէ ամուսնացած կանանց 92%-ը ենթարկվել են սեռական օրգանների խեղման:
- Ջիբութի, Գվինեա և Մալի. Կանանց 90 և ավել տոկոսը ենթարկվել է սեռական օրգանների խեղման։
- Ինդոնեզիա. 11 տարեկան և ավելի փոքր աղջիկների 49%-ը ենթարկվել է սեռական օրգանների խեղման:
Ամբողջ աշխարհում մոտավորապես հինգ երեխայից մեկն ամուսնացած է:
- Հինգ երեխայից երկուսն ամուսնացած են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում. սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:
- Երեք երեխայից մեկն ամուսնացած է Արևելյան և Հարավային Աֆրիկայում:
- Չորս աղջիկներից մեկն ամուսնացած է կամ ոչ պաշտոնական միության մեջ է Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում: (էջ 97)
Վնասակար գործելակերպեր տեղի են ունենում նաև արդյունաբերական երկրներում.
2011 թ.-ին Շվեդիայում՝ 11,000 աղջիկ, Իռլանդիայում՝ մինչև 1,600 աղջիկ, Պորտուգալիայում՝ 1,300 աղջիկ կարող են ենթարկված լինել սեռական օրգանների խեղման: 2012 թ.-ին Միացյալ Նահանգներում 513,000 աղջիկ կա՛մ սեռական օրգանների խեղման վտանգի տակ էր, կա՛մ ենթարկվել էր:
2000-ից 2005 թթ. ընթացքում Միացյալ Նահանգներում ավելի քան 200,000 երեխա ամուսնացած էր:
Կրթությունը հզոր գործիք է վնասակար գործելակերպերի վերացման համար:
Ենթասահարային Աֆրիկայի 15 երկրներում միջնակարգ դպրոցի յուրաքանչյուր լրացուցիչ տարին զգալիորեն նվազեցնում է մինչև 18 տարեկան երեխաների ամուսնության և ծննդաբերության հնարավորությունը։
- Հնդկաստանում.
- կրթություն չունեցող աղջիկների 51%-ը ամուսնանում է մինչև 18 տարեկանը
- միայն տարրական կրթություն ունեցող աղջիկների 47%-ն ամուսնանում է մինչև 18 տարեկանը
- միայն միջնակարգ կրթություն ունեցող աղջիկների 29%-ը ամուսնանում է մինչև 18 տարեկանը
- հետդպրոցական կրթություն ունեցող աղջիկների 4%-ն է ամուսնանում մինչև 18 տարեկանը։
Վնասակար գործելակերպերն ազդում են աղջիկների և կանանց, համայնքների և երկրների զարգացման վրա.
- 2017-2030 թթ. ժամանակահատվածում, ընդամենը 12 երկրում, որտեղ տարածված է մանկահասակների ամուսնությունը, մարդկային կապիտալի կորուստը կկազմի 63 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը շատ ավելին է, քան այդ երկրների ստացած զարգացման պաշտոնական աջակցությունը: