Go Back Go Back
Go Back Go Back

2013 թ. մայիսի 1-ից, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մեկնարկեց ծննդօգնության սերտիֆիկատների տեղայնացման գործընթացը, որը հասարակական քննարկումների տեղիք տվեց, որտեղ կողմերը տրամագծորեն հակառակ կարծիքներ էին հայտնում վերջինիս դրական կամ բացասական լինե

News

calendar_today 17 July 2013

2013 թ. մայիսի 1-ից, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մեկնարկեց ծննդօգնության սերտիֆիկատների տեղայնացման գործընթացը, որը հասարակական քննարկումների տեղիք տվեց, որտեղ կողմերը տրամագծորեն հակառակ կարծիքներ էին հայտնում վերջինիս դրական կամ բացասական լինելու վերաբերյալ:

Բազմաթիվ կարծիքներից մեկի համաձայն, օրինակ, գործընթացը ծննդօգնության մարզային հաստատություններ ֆինանսավորում ուղղելու, ինչպես նաև մայրաքաղաքի հաստատությունները անհարկի ծանրաբեռնվածությունից բեռնաթափելու հնարավորություն է, մինչդեռ մեկ այլ կարծիքի համաձայն այն դիտվում էր որպես հղիների իրավունքների սահմանափակում:

Հաշվի առնելով առաջ եկած պահանջը, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամը ս.թ. հուլիսի 16-17-ը կազմակերպեց շրջայց մարզային ծննդատներ՝ ծննդօգնության սերտիֆիկատների տեղայնացման գործընթացին տեղում ծանոթանալու և այն լուսաբանելու հնարավորություն ստեղծելու նպատակով:

Շրջայցի շրջանակներում այցելություններ կատարվեցին Արտաշատի, Արարատի, Վայքի և Գորիսի ծննդօգնության հաստատություններ։
Շրջայցին մասնակցում էին մի խումբ լրագրողներ («Ազգ», «Առավոտ», iLur.am, Women.net, panorama.am, «Ազատություն» ռադիոկայան, «Մեդիալաբ», «Կենտրոն» հեռուստաընկերություն), ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՄԱԲՀ «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի համակարգող Վահե Գյուլխասյանը։

Արդեն կա շրջայցից բխած առաջին գործնական քայլը. ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, տեղեկանալով, որ Վայքի ծննդատանը չկա արյան բանկ, այդ խնդրով դիմել է Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին: Արդյունքում պարզվել է, որ թեև արյան բանկ առկա է Եղեգնաձորում, որը աշխարհագրորեն մոտ է Վայքին, սակայն այն լիարժեք չէ, և ներկայում մարզպետի նախաձեռնությամբ քայլեր են ձեռնարկվում Եղեգնաձորի արյան բանկը 100 տոկոսանոց լիարժեքության հասցնելու ուղղությամբ:

Լուսաբանում մամուլում.

panorama.am, «Գ.Ավագյան. Պետք է լինեն տողեր, որոնք ուղղված կլինեն ծննդատների գույքի գնմանը»

panorama.am, «Ո՞ր ծննդատանը թույլ չէր տա, որ ծնվեր իր երեխան Թևան Պողոսյանը»

panorama.am, «Թ.Պողոսյան. «Պետք չէ խնդիրը դնել այն կողմից, թե տեղայնացումը կօգնի հիվանդանոցներին լուծել իրենց խնդիրները»»