ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը շնորհավորում է Ձեզ օգոստոսի 12-ի՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։
Այս տարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ միասին, 2020թ. Երիտասարդների միջազգային օրվա շրջանակում, մի շարք նախաձեռնություններ է իրականացնում, այդ թվում.
- Շիրակի մարզի առաջատար ընկերություններում երիտասարդներին աշխատանքային վճարվող պրակտիկա անցնելու հնարավորություն:
- Օգոստոսի 1-ից Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածներում հասարակության մեջ երիտասարդների դերի և նշանակության բարձրացմանն ուղղված ցուցապաստառների արշավ (օրինակները կցված են)։
- «Իմ ինքնատիպ ուղերձը երիտասարդներին» խորագրով տեսանյութերի առցանց մրցույթ: