You are here

Մեր գործընկեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ իրականացնում ենք ծրագիր, որն ուղղված է արտակարգ իրավիճակներում աշխատելու՝ լրագրողների հմտությունների զարգացմանը։

Որպես ծրագրի մաս, լրագրողները ծանոթացան արտակարգ իրավիճակներում գենդերային հիմքով բռնության տարատեսակ դրսևորումներին, լուսաբանման առանձնահատկություններին։

Ծրագրի արդյունքում ձևավորված տեղացի մենթորների խմբի հետ մշակվում են նաև առաջին օգնության, ռիսկերի կառավարման, թվային անվտանգության ուսումնական մոդուլներ, որոնց միջոցով նրանք կփոխանցեն իրենց գիտելիքն ու հմտությունները գործընկերներին։