Մեծ բավականությամբ մաս ենք կազմել մեր երեխաների համար ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կազմակերպած ճամբարին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ միասին։ Մեր կողմից, մեր լավ գործընկեր Փոփոխությունների թատրոնի օգնությամբ, կազմակերպել ենք ինտերակտիվ ու աշխույժ ուսուցողական խաղեր։
Ճամբարը վարում է լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։
Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից խոցելի խմբերի ավելի քան 100 երեխաներ են մասնակցում ճամբարին, որն անցկացվում է 2021թ. մայիսի 4-ից 9-ը։
Առաջին խաղը նվիրված էր կանանց և աղջիկներին։ Հաղթողները ստացավ «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի օրինակներ, բայց դե մյուսներն էլ առանց նվեր չմնացին։
Հաջորդ խաղը, որը նվիրված կլինի առողջ ապրելակերպին, կկազմակերպենք մայիսի 7-ին։
Ճմաբարին օժանդակում են նաև ՄԱԿ-ի այլ գործընկերներ։
Բոլոր մասնակիցները թեստավորվել են մինչև խաղը։