Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԲՀ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի Հիմնադրամի և ՀՖՖ հնգօրյա ճամբարին՝ 100 երեխաների ու դեռահասների համար

ՄԱԲՀ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի Հիմնադրամի և ՀՖՖ հնգօրյա ճամբարին՝ 100 երեխաների ու դեռահասների համար

News

ՄԱԲՀ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի Հիմնադրամի և ՀՖՖ հնգօրյա ճամբարին՝ 100 երեխաների ու դեռահասների համար

calendar_today 04 May 2021

Մեծ բավականությամբ մաս ենք կազմել մեր երեխաների համար ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կազմակերպած ճամբարին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ միասին։ Մեր կողմից, մեր լավ գործընկեր Փոփոխությունների թատրոնի օգնությամբ, կազմակերպել ենք ինտերակտիվ ու աշխույժ ուսուցողական խաղեր։  

Ճամբարը վարում է լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։

Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից խոցելի խմբերի ավելի քան 100 երեխաներ են մասնակցում ճամբարին, որն անցկացվում է 2021թ. մայիսի 4-ից 9-ը։ 

Առաջին խաղը նվիրված էր կանանց և աղջիկներին։ Հաղթողները ստացավ «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի օրինակներ, բայց դե մյուսներն էլ առանց նվեր չմնացին։ 

Հաջորդ խաղը, որը նվիրված կլինի առողջ ապրելակերպին, կկազմակերպենք մայիսի 7-ին։ 

Ճմաբարին օժանդակում են նաև ՄԱԿ-ի այլ գործընկերներ։ 

Բոլոր մասնակիցները թեստավորվել են մինչև խաղը։