Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԲՀ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում

ՄԱԲՀ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում

News

ՄԱԲՀ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում

calendar_today 27 March 2020

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան հիմնադրամը COVID-19 համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության և Հայաստանի ժողովրդի կողքին է։


Օժանդակելով իր գործընկերներին՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ինչպես նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը անհատական պաշտպանիչ միջոցներ և պարագաներ է ձեռք բերում բուժաշխատողների՝ ներառյալ ծննդատների բուժանձնակազմերի, ինչպես նաև COVID-19-ի առումով հատկապես խոցելի միայնակ տարեցների հետ աշխատող սոցիալական աշխատողների համար։

2020 թ. մարտի 27-ի դրությամբ մեր համեստ ներդրումը ներառում է ավելի քան 150,000 ձեռնոց, 53,000 պաշտպանիչ դիմակ, 150,000 բախիլ, մոտ 700 պաշտպանիչ բժշկական համազգեստ, 550 շիշ ալկոգել, 100 պաշտպանիչ ակնոց, ինչպես նաև այլ կարևոր բժշկական պարագաներ։

Աշխատանքը շարունակվում է։ Միասին մենք հաղթելու ենք։