Go Back Go Back
Go Back Go Back

Բացահայտելով վիզուալ արվեստի գաղտնիքները․ դասընթաց Սյունիքի երիտասարդների համար

Բացահայտելով վիզուալ արվեստի գաղտնիքները․ դասընթաց Սյունիքի երիտասարդների համար

News

Բացահայտելով վիզուալ արվեստի գաղտնիքները․ դասընթաց Սյունիքի երիտասարդների համար

calendar_today 29 October 2024

Four people engaging in a lively conversation in a workshop setting with a whiteboard filled with notes and a projected UNFPA presentation in the background.
Բացահայտելով վիզուալ արվեստի գաղտնիքները․ դասընթաց Սյունիքի երիտասարդների համար

An individual presenting in a room with a large screen displaying a cityscape, to three young people listening him, near a banner of UNFPA (United Nations Population Fund).

Սյունիքի Վերիշեն համայնքի նորաբաց երիտասարդական կենտրոնում՝ Հայաստան ստեղծագործական արվեստանոցումօգոստոս - սեպտեմբեր ամիսներին ՄԱԿ–ի Բնակչության աջակցությամբ ավելի քան հիսուն երիտասարդներ հնարավորություն ստացան բացահայտելու վիզուալ արվեստի գաղտնիքները։ Այդ հարցում նրանց օգնում էր ռեժիսոր, գրող, դոկումենտալիստ Էսամ Նագին: 

«Ես փորձում եմ ստեղծել մի վիջավայր, որտեղ երիտասարդները, այստեղ եկող մարդիկ իրենց ապահով կզգան, մի միջավայր, որտեղ նրանք կարող են ստեղծագործել, ստեղծել, ինքնադրսևորվել, ազատորեն արտահայտել իրենց կարծիքը՝ առանց քննադատության, ճիշտ ու սխալի»։

Four people collaboratively looking at a smartphone in a workshop: A young man was holding the smartphone and explaining something, the tree other adults: two girls and a boy are attentively looking at the phone. In the background featuring tech-related notes and diagrams on a whiteboard.

Էսամի դասերին մասնակցում են պատանիներ և երիտասարդներ Վերիշեն, Գորիս ու Ակներ համայնքներից։ Սովորում են լուսանկարչություն, տեսանյութեր պատրաստել, ինչպես նաև ստեղծագործական աշխատանք։

Նոնա Գրիգորյանը Գորիսից է, 18 տարեկան է։ Սիրով հաճախում է դասընթացներին․

«Շատ ձգեց այս միջավայրը, մթնոլորտը, մարդկային պարզ հարաբերությունները, ինչ-որ հարց է լինում, ասում եմ՝ Էսամ ջան, նորից կբացատրե՞ք։ Դասընթացները շատ է հետաքրքրում։ Հեռախոսով նկարելու ֆունկցիաներն ենք սովորել, նաև թե ինչպես թեմա ընտրել, ոնց զարգացնել․․․»,– պատմում է Նոնան և նշում, որ ֆոտո պատմության համար ընտրել է «Ձեռքեր» թեման․

- Թեմայի միտքը տատիկս տվել ու հենց նրա ձեռքերն էլ առաջինն եմ նկարել,– ասում է Նոնան ու ցույց տալիս հեռախոսի մեջ եղած «Ձեռքերի» շարքը,– Այս նկարում տատիկիս ձեռքն եմ բռնել։

- Իսկ ի՞նչ ես ուզում փոխանցել քո նկարով։

- Ուզում եմ ասել, որ ես իր հետ եմ, ինքը հիմա վատառողջ ա։ Տատիկիս նկարի մեջ մի տեսակ ուժ կա, հոգատարություն։

- Իսկ կա մի Ձեռք, որ պակասում է քո շարքում, դեռ չես նկարել․․

- Հա, պապայինս, բայց չեմ կարող նկարել ․․․․

Two people engaging in a friendly conversation at a table with laptops and documents, in a room with a UNFPA (United Nations Population Fund) banner in the background.

«Երկինք»-ն էլ Շահեն Գյուրջյանի ընտրած թեման է ֆոտո պատմության համար։ Պատմում է, որ սկզբում անգլերենը բարելավելու համար է սկսել գալ դասերին, դե Էսամը անգլերեն է խոսում, բայց հետո վիզուալներ ստեղծելն ու ստեղծագործելը սկսեց գրավել Շահենին․

- Գիտեմ կամերաների գործառույթները, ինչպես հեռախոսով ճիշտ նկարել։ Մինչ այդ պարզապես նկարում էի, մեկը տգեղ էր ստացվում, մյուսը՝ սխալ, մի 20 հատ նկարում էի նույն բանից, բայց հիմա գիտեմ, որ կարող ենք մեկ նկար ընդամենը անել ու դա էլ ընտրել։

- Իսկ ինչու հենց «Երկինք» ընտրեցիր։

- Ուզում էի ցույց տալ, թե ինչ գեղեցիկ է մեր բնությունը, պարզապես, ցավոք, քչերն են գնահատում։ Ակներ գյուղից եմ, այն շրջապատված է սարերով, որոնք բնությունն էլ ավելի գեղեցիկ են դարձնում։

- Շա՞տ լուսանկարներ ունես։

- Դեռ չէ, գյուղում եղանակն այնքան էլ լավ չի, դեռ չի հաջողվել լավ լուսանկարներ անել։

- Իսկ այս դասից հատկապես ի՞նչը կառանձնացնես։

- Որ Էսամի հետ չենք շփվում որպես աշակերտ–ուսուցիչ, մենք ընկերներ ենք, ինչ- որ բան չենք հասկանում, դիմում ենք, ինքը կբացատրի։ Կատակներ ենք անում, ծիծաղում ու հավեսով դասը անցկացնում ենք։ Նոր վերանորոգված է այստեղ, երաժշտություն կա, լինում է, որ երաժշտության տակ ենք անում դասերը, մեզ ավելի է մոտիվացնում այդ ամենը։

Three people are collaborating around a whiteboard filled with various diagrams and notes, in a room lined with bookshelves.

 

Մերի Առաքելյանն էլ հենց Վերիշեն համայնքից է։ 13 տարեկան է։ Դասընթացի մասին իմացել է երիտասարդական կենտրոնից, երբ որպես կամավոր օգնում էր կարգի բերել կենտրոնի գրադարանը։

- Այստեղի երեխաներից իմացա դասընթացի համար, շատ ուրախացա։ Ամեն օր սպասում էի, թե երբ է գալու սեպտեմբերը, որ գայի դասերի։ Այստեղ ուրախ ենք, կատակներ ենք անում, ծիծաղում ենք։ Եթե տխուր էլ ենք լինում, գալիս ենք ու լավ էմոցիաներ ենք ստանում։

- Մերին նաև գրում է, - կողքից հուշում է Էսամը։

- Հա, այստեղ ստեղծագործել ենք, սովորում։ Հիմա մի գիրք եմ գրում Գյումրիիում ապրող մի տղայի մասին, որը ֆուտբոլի է հաճախում։ Շատ արկածային գիրք է լինելու (ժպտում է)։

- Իսկ դու էլ ունե՞ս լուսանկարներ։

- Հա, հին, լքված տներն եմ նկարում։

- Ի՞նչ ես ուզում, որ մարդկանց ցույց տալ։

- Դե, որ կարելի է ապրեցնել այդ տները, նոր կյանք տալ։ Որ պատերազմեր են լինում, անգամ առանց պատերազմի էլ, մարդիկ թողնում, լքում են իրենց տները, բայց մարդիկ չեն հասկանում, որ ամենալավ կյանքը քո ծննդավայրում է։

A man is writing on a whiteboard in a library surrounded by bookshelves, with a presentation being displayed on a monitor in the background.

Ինչպես ընտրել թեման, ինչպես այն զարգացնել, տեխնիկապես ինչպես այն ֆոտո–վիդեո նյութ դարձնել, ահա այդ ամենը սովորում են երիտասարդները՝ հաճախելով  Էսամի դասընթացներին, որը ֆինանսավորել է ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամը։

«Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել վիզուալ արվեստ տեղի երիտասարդների կողմից՝ հասկանալով արվեստի ավանդական ձևերը, հատկապես, որոնք բնորոշ են Սյունիքին և դրանց վրա կառուցել նորը»,– ծրագրի մասին խոսելիս նշեց Էսամը։ Նա ավելի քան մեկ տարի է, ինչ հիմնական բնակություն է հաստատել Հայաստանում՝ Սյունիքում։ Նրա՝ «Մոռացված հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը երկու տարի առաջ ցուցադրվել է նաև Ոսկե Ծիրան փառատոնին։ Էսամը ստեղծել է «Հայաստան ստեղծարար արվեստի ստուդիան» ու Հայաստանում երիտասարդներին ուղղված բազմաթիվ նախագծեր, գաղափարներ ունի։ 

Խոսելով դժվարությունների մասին՝ Էսամը նշեց, որ ունեն տեխնիկական հագեցվածության կարիք, օրինակ, անհրաժեշտ են համակարգիչներ, տեսախցիկներ, ցանկանում են կահավորել նոր սենյակը, որտեղ արդեն փոդքաստեր և ռադիո նյութեր կարող են պատրաստել ու հեռարձակել։ Բայց Էսամի համար դրանք առավել հեշտ լուծելի խնդիրներ են․ «Այո, այդ ամենի կարիքը ունենք, բայց իմ առջև ավելի կարևոր հարցեր կան, որոնք առաջնային են, օրինակ,  ապահովել, որ ստեղծագործելու պրոցեսն առաջ գնա, բայց դրանով նաև չխաթարենք տեղի բնական մթնոլորտը։ Ինչպես նաև մարդկանց մոտ վստահության ստեղծել, ապահովել ստեղծագործական միջավայր, այդ դա է առավել դժվար»,– ասում է Էսամը։