Go Back Go Back
Go Back Go Back

Հայաստանի մարզերի կանայք բիզնեսի մոդելավորման հմտություններ են ձեռքբերում Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրագործվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում

Հայաստանի մարզերի կանայք բիզնեսի մոդելավորման հմտություններ են ձեռքբերում Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրագործվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում

News

Հայաստանի մարզերի կանայք բիզնեսի մոդելավորման հմտություններ են ձեռքբերում Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրագործվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում

calendar_today 06 July 2021

Հայաստանի Բերդ, Վանաձոր, Գյումրի, Գորիս և Կապան համայնքներից 25 կանայք հուլիսի 3-ից 5-ը Գյումրիում անցկացված դասընթացի արդյունքում այժմ ավելի շատ գիտելիքներ ունեն սոցիալական ձեռներեցության վերաբերյալ։

Սոցիալական բիզնեսի մոդելավորման վերաբերյալ դասընթացի ընթացքում ձեռք բերած հմտություններն ու գիտելիքը ևս մի աստիճանով ամրապնդեցին մասնակից կանանց պատրաստականությունը՝ հետագայում իրենց կենտրոններում հիմնելու սոցիալական ձեռնարկություններ։

«Եթե հարցնեիք իմ խորհուրդը, կասեի՝ երազեք։ Երազեք և ձեր երազանքները վերածեք գործնական պլանների, և համատեղեք ձեր ջանքերը՝ այդ պլանները կյանքի կոչելու։ Մենք ձեր կողքին ենք՝ աջակցելու այս հուզումնալից ճանապարհն անցնելիս»,- ողջունելով մասնակիցներին՝ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) գենդերային ծրագրերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը։

Դասընթացը, որին մասնակցում էին Հայաստանի չորս մարզերի կանանց ռեսուրս կենտրոնների՝ «ՎԻՆՆԵԹ Բերդ»-ի, «ՎԻՆՆԵԹ Վանաձոր»-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս»-ի, «ՎԻՆՆԵԹ Կապան»-ի և Գյումրու նախաձեռնող խմբի (շուտով՝ «ՎԻՆՆԵԹ Գյումրի») անդամները, ավելի վաղ Գորիսում կազմակերպված դասընթացի շարունակությունն էր։

Երեք օրվա ընթացքում դասընթացավարներ Իրինա Փահլևանյանը և Սիլվա Մեսրոպյանը ներկայացրեցին ընդգրկուն թեմաներ՝ սկսած գաղափարի ձևակերպումից, հիմնավորումից ու հետազոտությունից մինչև բիզնեսի մոդելավորման սխեմա (business model canvas), շուկայի սեգմենտացիա և նախագծի ներկայացում (pitching): Դասընթացավարների պրեզենտացիաներին հաջորդում էին մտագրոհներն ու խմբային աշխատանքները՝ մասնակիցներին հնաարավորություն տալու ստացած տեղեկությունը վերածել գիտելիքի։   

Գորիսի փոխքաղաքապետ, «Վիննեթ Գորիսի» անդամ Իրինա Յոլյանը դասընթացի մասնակից կանանց ներկայացրեց իր հաջողության պատմությունը։ «Կանայք շատ ոգեշնչված էին նրա պատմությամբ։ Ընդհանուր առմամբ կարող եմ վստահաբար նշել, որ դասընթացն արդյունավետ էր, մասնակիցները համակարծիք էին, որ այն գործնական էր և օգտակար, և անհամբեր սպասում են հաջորդ մասին»,- ասում է ՄԱԲՀ «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը։

Դասընթացի հաջորդ մասը նախատեսվում է հուլիսի վերջին։

Դասընթացն իրականացվում է ՎԻՆՆԵԹ Հայաստանի համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ. Հայաստանում ժողովրդավարության խորացման համար կանանց,  երիտասարդների և երեխաների դերի հզորացում» ծրագրի շրջանակներում։