Սույն հաշվետվության մեջ ներկայացված են Հայաստանում անպտղության տարածվածության քանակական հետազոտության մեթոդաբանությունն ու արդյունքները: Անպտղության տարածվածությունը բնորոշելու համար առանձնացվել են հարցվողների այն խմբերը, որոնք համարվում են անպտուղ, պտղաբերներ և ենթադրյալ պտղաբերներ, ինչպես նաև պտղաբերության անհայտ կարգավիճակ ունեցողներ: Սույն զեկույցն ամփոփում է խմբերի նկարագրությունը՝ ըստ սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշների, ապրելակերպի պայմանների և առողջական վիճակը բնորոշող մի շարք ցուցանիշների։ Զեկույցում ներկայացված են նաև մի շարք առաջարկներ, որոնք անհրաժեշտ է դիտարկել ոլորտում բարեփոխումներին ուղղված քայլեր ձեռնարկելիս և քաղաքականություն մշակելիս։
Հետազոտությունն իրականացրել է APR Group-ը («Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ)՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։