Այս տարվա զեկույցը նվիրված է աշխարհում չնախատեսված և անցանկալի հղիությունների խնդրին և վերնագրված է «Տեսնել անտեսանելին. հիմք՝ չնախատեսված հղիությունների անտեսված ճգնաժամի դեմ գործելու համար»։ Այն ի մի է բերում հասարակությունների, երկրների և, ընդհանուր առմամբ, համաշխարհային զարգացման վրա չնախատեսված հղիությունների և դրանց ազդեցության վերաբերյալ ամենաարդի տվյալները: