Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՊՈԼԻԿԻՍՏՈԶ ՁՎԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՊՈԼԻԿԻՍՏՈԶ ՁՎԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՊՈԼԻԿԻՍՏՈԶ ՁՎԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Publisher

Number of pages

29

Author

UNFPA Armenia

Publication

ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՊՈԼԻԿԻՍՏՈԶ ՁՎԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Publication date

20 September 2018

Download Icon

Ուղեցույցի նպատակն է. բարելավել դեռահասության շրջանում ՊԿՁՀ ախտորոշումը, տրամադրել ապացուցողական խորհուրդներ: Ուղեցույցը չի հակասում, այլ հիմնվելով ապացուցողական բժշկության արդի եվրոպական, ամերիկյան, կանադական, ավստ­ րալիական գրականության վրա, լրացնում է գործող չափորոշիչները, հատկապես ան­ դրադառնալով այնպիսի կլինիկական խնդիրներին, որոնք լուսաբանված չեն առկա փաստաթղթերում:

Մեթոդաբանություն

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է ՄԱԿ­ի Բնակչության հիմնադրամի «Երիտա­ սարդների առողջության և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում: Ու­ ղեցույցի աղբյուր են հանդիսացել 2015 թ. Հորմոնների հետազոտությունները մանկա­ բուժության մեջ, Կլինիկական Պրակտիկայի Խորհրդի հրապարակում (2015, Hormone Research in Paediatrics, Clinical Practice Committee Publication); 2015 թ. Մանկական Էնդոկրինոլոգների Միության, մանկական, չափահասների և վերարտադրողական էն­ դոկրինոլոգների, դեռահասների բժշկության և դեռահասների գինեկոլոգների միջազ­ գային ընկերությունների փորձագետների կողմից ընդունված դեռահասային ՊԿՁՀ ախտորոշման չափորոշիչների վերաբերյալ կոնսենսուս (The Diagnosis of Polycystic Ovary Syndrome in Adolescents, Pediatrics 2015, Official Journal of American Academy of Pediatrics); 2013 թ. Էնդոկրինոլոգների Ընկերության կլինիկական ուղեցույց (Endocrine Society clinical practice guideline, 2013); Մարդու վերարտադրության և սաղմնաբանու­ թյան Եվրոպական Միության և Ամերիկայի վերարտադրողական բժշկության կազմա­ կերպության ՊԿՁՀ աշխատանքային խմբի կողմից առաջարկված կոնսենսուս 2012 թ. (Rotterdam ESHRE/ASRM­Sponsored PCOS Consensus Workshop Group), ինչպես նաև PubMed և UpToDate շտեմարանների արդի տվյալները:

Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում հիմք է ընդունվել GRADE համակարգի կողմից առա­ ջարկվող դասակարգումը (Տես Հավելված 1): Ուղեցույցի տեղայնացման գործընթացը իրականացվել է համաձայն միջազգային ADAPTE մեթոդաբանության:

Հիմնական պնդումների վերջում նշված են ապացուցողականության աստիճանները՝ ըստ վերոհիշյալ աղբյուրների, համաձայն GRADE համակարգի:

Կլինիկական ուղեցույցի դրույթները քննարկվել և հավանության են արժանացել ՀՀ մանկաբարձ ­ գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի կողմից։

Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց, ինչպես նաև ուղեցույցի ներդր­ ման արդյունքում քաղած դասերից: Ուղեցույցը նախատեսված է հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում գործող մանկական գինեկոլոգների, մանկաբարձ­ գինեկոլոգների, ընտանեկան բժիշկների,մանկական էնդոկրինոլոգների և մանկա­ բույժների համար: