Սույն կլինիկական ուղեցույցները մշակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումների հիման վրա, ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
Ուղեցույցները ենթարկվել են փորձաքննության, հավանության արժանացել ծառայություն իրականացնողների, ինչպես նաև Հայաստանի մանկաբարձ- գինեկոլոգների, նեոնատոլոգների ասոցիացիայի կողմից:
Ուղեցույցները նախատեսված են հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն իրականացնողների համար:
Հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի 10.09.2014թ. թիվ 2136–Ա հրամանով:
Աշխատանքային խմբի ղեկավար` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ, պրոֆ. Ռ.Ա. Աբրահամյան
Աշխատանքային խմբի անդամներ՝ Ավագյան Գ.Ս.՝ բ.գ.դ., Աբրահամյան Ռ.Ռ.՝ բ.գ.թ., Պետրոսյան Գ.Ղ., Աղաջանյան Ա.Ս.