You are here

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 31-ի N 4 նիստի արձանագրային որոշմամբ հաստատված «Ընդդեմ գենդերային բռնության 2013 թվականի միջոցառումների ծրագրի» 4-րդ կետի՝ ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում: 

Ուղեցույցի համար հիմք են հանդիսացել ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի նյութերը: 

Կլինիկական ուղեցույցի դրույթները քննարկվել և հավանության են արժանացել Մանկաբարձ- գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի կողմից և նախատեսված են բուժաշխատողների համար: 

Կլինիկական ուղեցույցը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. թիվ 2344–Ա հրամանով: 

Աշխատանքային խմբի ղեկավար` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ, պրոֆ. Ռ.Ա. Աբրահամյան 

Աշխատանքային խմբի անդամ­ներ՝ Ավագյան Գ.Ս., բ.գ.դ., Գրիգորյան Վ.Ֆ., բ.գ.թ., Հարությունյան Ն.Վ., Աղաջանյան Ա.Ս.