Հայաստանի Հանրապետության բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտությունն իրականացվել է 2017թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին ՀՌԿԿ-Հայաստանի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը` բնակչություն և զարգացում (ԲԶ) ծրագրի շրջանակում ցուցաբերել է ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Սույն հետազոտության նպատակն էր ՀՀ բնակչության վերատադրողական վարքագծի ակտիվացման, ծնունդների թվի փոփոխման վրա խթանիչ և ապախթանիչ ազդեցություն ունեցող գործոնների բացահայտման միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետությունում վարվող ժողովրդագրական և ընտանիքի քաղաքականությունների կատարելագործմանը: