Սույն ձեռնարկում ներկայացված է անհրաժեշտ և արդիական տեղեկատվություն տղամարդու անպտղության վերաբերյալ: Լուսաբանվում են տղամարդու անպտղության ժամանակակից սահմանումը, դասակարգումը, տեսակները, կլինիկական-լաբորատոր և գործիքային ախտորոշման մեթոդները, կենսակերպի և արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունը,բնածին և ձեռքբերովի հիվանդությունները, կոնսերվատիվ և վիրահատական բուժման ցուցումներն ու օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները, ինչպես նաև հնարավորինս մատչելի ու պարզ բացատրվում են տղամարդու նորմալ վերարտադրողական ֆունկցիան և բեղմնավորման ֆիզիոլոգիական հիմունքները:
«Հայրանալու ճանապարհին...» գրքույկը մշակվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։
Հեղինակներ՝
Սահակյան Մ. Ռ. (ԵՊԲՀ Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դոցենտ)
Բաբլումյան Ա. Յու. (ԵՊԲՀ Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դոցենտ)
Պետրոսյան Հ. Հ. (ԵՊԲՀ Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի ասիստենտ)
Ջավախյան Մ. Ռ. (ԵՊԲՀ Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի ասիստենտ)
Կիրակոսյան Ե. Ա. (բժիշկ-ուրոլոգ)