You are here

Սույն ձեռնարկը կազմվել է 2011 թ․-ին, այնուհետև լրամշակվել և վերատպվել 2012 և 2013 թթ․-ին:

Ձեռնարկը (մոդուլները) կազմվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնական նյութերի հիման վրա, ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Արժանացել է ՀՀ Մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների ասոցիացիայի հավանության: Մոդուլները նախատեսված են կանանց կոնսուլտացիաների մանկաբարձ-գինեկոլոգների, բժիշկների, ուսանողների համար:

Ձեռնարկում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետին: