Go Back Go Back
Go Back Go Back

COVID-19-ի պայմաններում երիտասարդների հոգեկան առողջությունը համապետական ներակայացուցչական հետազոտություն

COVID-19-ի պայմաններում երիտասարդների հոգեկան առողջությունը համապետական ներակայացուցչական հետազոտություն
COVID-19-ի պայմաններում երիտասարդների հոգեկան առողջությունը համապետական ներակայացուցչական հետազոտություն

Publisher

Number of pages

94

Author

UNFPA Armenia, YIC, CRRC

Publication

COVID-19-ի պայմաններում երիտասարդների հոգեկան առողջությունը համապետական ներակայացուցչական հետազոտություն

Publication date

14 August 2021

Download Icon

Սույն զեկույցը ներկայացնում է Կորոնավիրուսի համավարակի և  Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով 16–24 տարեկան երիտասարդների շրջանում հայտնաբերված հոգեկան առողջության խնդիրները, դրանց դրսևորման ձևերը, կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակները, մտահոգությունները։ Հետազոտությունն իրականացրել է ՀՌՌԿ-Հայաստան հիմնադրամը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի պատվերով՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում։

COVID-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարման պահից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկումից ի վեր առավել ակնհայտ են դարձել երիտասարդների հոգեկան առողջության հիմնահարցերի կարևորությունը և դրանց վերաբերյալ փաստահեն միջամտությունների անհրաժեշտությունը: Վերջին 1 տարվա ընթացքում երիտասարդները առերեսվում են մի շարք դժվարությունների հետ, մասնավորապես՝ արտակարգ դրության ռեժիմ և դրա հետևանքով առաջացած օրվա կազմակերպման և կյանքի փոփոխություններ, անցում հեռավար կրթության, սոցիալական կապերի սահմանափակում, վարակի սպառնալիք, քրոնիկ հիվանդության կամ հաշմանդամության սպառնալիք և այլն։

Այս իրավիճակում հնարավոր են հոգեկան առողջության խաթարումներ թե՛ ամբողջ ազգաբնակչության, թե՛, մասնավորապես, երիտասարդների շրջանում, որոնք առավել զգայուն են փոփոխությունների նկատմամբ և առավել խոցելի են տվյալ իրավիճակում։ Հետազոտության նպատակն է վերհանել հոգեկան առողջության խնդիրները, որոնք պայմանավորված են Covid-19-ի և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքներով՝ ի նպաստ դեռահասների և երիտասարդների բարեկեցության և բնականոն զարգացման։