Ռեսուրսների սույն փաթեթը ստեղծվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում համատեղ իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց ու տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի գործողություններն ուղղված են՝
• փոփոխելու կանանց իրավունքները սահմանափակող գենդերային կարծրատիպերի և հայրիշխանական նորմերի հանրային ընկալումները.
• մեծացնելու երեխաների խնամքում և հայրերի համար նախատեսված ծրագրերում տղամարդկանց ներգրավվածությունը.
• զարգացնելու սոցիալական աշխատողների (միջնորդների) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) գիտելիքներն ու գործիքակազմն առ այն, թե ինչպես անցկացնել բռնության կանխարգելման ապացուցահեն ծրագրեր՝ ուղղված ընտանեկան բռնություն գործած անձանց։