Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԲՀ-ն սերտորեն համագործակցում է շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու կանանց հզորացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը

ՄԱԲՀ-ն սերտորեն համագործակցում է շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու կանանց հզորացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը

News

ՄԱԲՀ-ն սերտորեն համագործակցում է շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու կանանց հզորացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը

calendar_today 27 June 2023

Two girls, two women and a man appear in the picture. Graphic design course participants receive their certificates
ՄԱԲՀ-ի, The Body Shop-ի և WINNET Berd-ի ներկայացուցիչները վկայականներ հանձնեցին երկամսյա գրաֆիկական դիզայնի դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակն ակտիվորեն համագործակցում է Տավուշի մարզային և տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և համայնքների հետ՝ հասարակության կարիքներին իր ծրագրերի համապատասխանությունն ապահովելու համար։

2023 թվականի հունիսի 26-ին Բերդ կատարած այցի ընթացքում ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները՝ գործընկերների հետ միասին, հանդիպումներ են ունեցել Բերդի քաղաքային իշխանությունների, քաղաքացիական հասարակության և երիտասարդ կանանց ու աղջիկների հետ։ Այցին մասնակցել են ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակում «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը, The Body Shop Armenia-ի բրենդի մենեջեր Մարի Հովսեփյանը, «Վիննեթ Հայաստան» ցանցի անդամ, «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում ստեղծված «Վիննեթ Բերդ» սոցիալական հիմնադրամի ներկայացուցիչները։

Բերդի քաղաքապետ Աստղիկ Հակոբյանը և փոխքաղաքապետ Մհեր Պապյանը ողջունել են այցը՝ ընդգծելով համագործակցության և համայնքների զարգացմանն ուղղված ընդհանուր նպատակների կարևորությունը:

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը ներկայացրել է ՄԱԲՀ մանդատի շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերը և կիսվել կազմակերպության առաջնահերթություններով:

«Տեղական համայնքների հետ սերտ համագործակցությունը կարևոր է մեր նախաձեռնությունների արդյունավետությունն ու կարիքներին համապատասխանությունն ապահովելու համար: Ծրագրերը հարմարեցնելով յուրաքանչյուր տարածաշրջանի եզակի կարիքներին՝ մեր նպատակն է նպաստել մարդկանց ընդհանուր բարեկեցությանը և հզորացմանը», - ասել է Ծովինար Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում The Body Shop Armenia-ի բրենդի մենեջեր Մարի Հովսեփյանը ներկայացրել է ընկերության հիմնական արժեքները և հայտնել իրենց հանձնառությունը տեղի կանանց հզորացման առաջխաղացմանը նպաստելուն: «The Body Shop Armenia-ում պատրաստակամ ենք աջակցելու և ակտիվորեն ներգրավվելու նախաձեռնություններին, որոնք խրախուսում և հզորացնում են կանանց մեր երկրում»,- շեշտել է նա։

Բերդի քաղաքապետ Աստղիկ Հակոբյանն ընդգծել է մարզում կանանց զբաղվածության հրատապ խնդիրն ու նրանց փափուկ հմտություններով ապահովելու կարևորությունը: «Համոզված եմ, որ կարողությունների զարգացման ծրագրերը կարևոր են կանանց և աղջիկների հզորացման համար: Հմտությունների զարգացման նախաձեռնությունները կարող են իսկապես փոխել նրանց կյանքը»,- ասել է Աստղիկ Հակոբյանը:

Բերդ կատարած այցի մասնակիցները WINNET Berd-ի գրասենյակում բաց երկխոսություն են ունեցել նաև համայնքի անդամների, այդ թվում՝ երիտասարդ կանանց և աղջիկների, Բերդի մշակույթի կենտրոնի տնօրենի, «Հույսի կամուրջ» կազմակերպության և Բերդի պետական բազմաֆունկցիոնալ քոլեջի ներկայացուցիչների հետ: Սա նպատակ ուներ խթանել գաղափարների փոխանակումը և հարստացնել համայնքի հատուկ մարտահրավերների և կարիքների վերաբերյալ պատկերացումները։

Հանդիպումից հետո ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի, The Body Shop-ի և WINNET Berd-ի ներկայացուցիչները հավաստագրեր են հանձնել 2023 թվականի փետրվար-մարտ ամիսներին իրականացված երկամսյա գրաֆիկական դիզայնի դասընթացի մասնակիցներին։

2023 թ․ հունիսին ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, նախաձեռնել է գրաֆիկական դիզայնի այդ դասընթացի երկրորդ փուլը: