Video
Լռությունից մինչև օրենք. ընտանեկան բռնության դեմ պայքարը Հայաստանում
«Լռությունից մինչև օրենք. ընտանեկան բռնության դեմ պայքարը Հայաստանում» վավերագրական ֆիլմը պատմում է Ընտանեկան բռնության մասին օրենքի նախաձեռնման, ընդունման և կիրարկման երկար և դժվարին ճանապարհի մասին։ Տեսանյութը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի օգնությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կանանց աջակցման կենտրոնի հետ համագործակցությամբ, «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետները։