Go Back Go Back
Go Back Go Back

Միավորվենք՝ վերջ դնելու կանանց դեմ բռնությանը. ՄԱԲՀ և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության համատեղ քարոզարշավ

Միավորվենք՝ վերջ դնելու կանանց դեմ բռնությանը. ՄԱԲՀ և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության համատեղ քարոզարշավ

Video

Միավորվենք՝ վերջ դնելու կանանց դեմ բռնությանը. ՄԱԲՀ և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության համատեղ քարոզարշավ

Remote video URL

Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա ակտիվիզմի 2024 թվականի ուղերձն է. միավորվենք՝ վերջ դնելու կանանց դեմ բռնությանը։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակը նույնպես միավորել են իրենց ջանքերը՝ ընդդեմ գենդերային բռնության այս արշավում։ Քարոզարշավի շրջանակներում պատրաստվել է տեսահոլովակ, որը ներկայացնում է Հայաստանում ապրող տարբեր մասնագետների, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են բռնության կանխարգելմանը կամ բռնությունը վերապրածների աջակցմանը, զորեղացմանն ու ապաքինմանը։ Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։ Տեսանյութը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։