Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

«ՎԻՆՆԵԹ Հայաստանի» առաջընթացը․ կանանց հզորացում՝ համագործակցության և կրթության միջոցով

«ՎԻՆՆԵԹ Հայաստանի» առաջընթացը․ կանանց հզորացում՝ համագործակցության և կրթության միջոցով

News

«ՎԻՆՆԵԹ Հայաստանի» առաջընթացը․ կանանց հզորացում՝ համագործակցության և կրթության միջոցով

calendar_today 27 October 2023

Photograph capturing a woman displaying a scarf embellished with an illustration of the symbol representing girls in Armenia, "N
Կապանի ԿՌԿ ՀԿ նախագահ Քրիստինա Սաղաթելյանը` համակարգող հանդիպման ժամանակ, ձեռքին Հայաստանում աղջիկ երեխաների խորհրդանիշ «Նէ»-ի պատկերով շարֆ

«ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի անդամները հավաքվել էին համակարգող հանդիպմանը՝ կիսվելու իրենց ձեռքբերումներով, քննարկելու մարտահրավերներն ու բացահայտելու նոր հնարավորություններ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2023 թվականի հոկտեմբերի 20-22-ը տեղի ունեցած համակարգող հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում։

Photograph of Nvard Khachatryan, a board member of "WINNET Armenia" Network of Women Resource Centers, greeting attendees at a meeting

«Այս երեք օրերը մեզ համար լավ առիթ էին համախմբվելու, գնահատելու մեր առաջընթացը և քննարկելու քաղված դասերը։ Նաև լավ հնարավորություն ունեցանք ձեռք բերելու նոր հմտություններ և գիտելիք»,- ասաց «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի խորհրդի անդամ Նվարդ Խաչատրյանը։

Image depicting Lilit Baghdasaryan, the coordinator of the psychological service at the Center of Psychosocial Support, leading a stress management session

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբանական ծառայության համակարգող Լիլիթ Բաղդասարյանի օգնությամբ մասնակիցներն ուսումնասիրեցին աշխատանքային սթրեսի և մասնագիտական այրման ազդեցությունը, ինչպես նաև բացահայտեցին սթրեսի կառավարման և հաղթահարման մեթոդները:

An image depicting a man presenting gifts to seated women

Հանրային և մեդիա հաղորդակցության թեմայով աշխատարանի ընթացքում մասնակիցները ծանոթացան գրագետ հաղորդակցման ուղիներին: Ներկայացվեցին նաև բրենդի զարգացման և տարածման սկզբունքները` ընդգծելով կանանց ռեսուրս կենտրոնների սոցիալական ձեռնարկությունների գրագետ հաղորդակցության և բրենդավորման կարևորությունը:

Photo featuring Mari Mkhitaryan, UNFPA Armenia Communications Consultant, leading a workshop on Media and Public Communications

Համակարգող հանդիպման մասնակիցները մշակեցին մարդկային ազդեցիկ պատմությունների գաղափարներ՝ «Ապագան այսօր» ծրագրով ստեղծված «ՎԻՆՆԵԹ Հայաստանի» պաշտոնական կայքի համար։

Eduard Israyelyan, Future Today Project Manager at UNFPA Armenia, speaking to the media in front of a project banner

«Այս համակարգող հանդիպմանը համագործակցության և գիտելիքների փոխանակման ականատեսը եղանք: Մենք ոչ միայն նշեցինք ծրագրի ընթացքում մեր ձեռքբերումները, այլև ամենակարևորը, քննարկեցինք, թե ինչպես էլ ավելի ամրապնդել մեր հանձնառությունը Հայաստանում կանանց հզորացման հարցում»,- ասաց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակում «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը։

Individuals actively involved in strategic planning, discussing actions to ensure the sustainability of the Women's Resource Centers' activities

Մասնակիցները ներգրավվեցին ռազմավարական պլանավորմանն ուղղված քննարկումների մեջ և ուսումնասիրեցին կանանց ռեսուրս կենտրոնների գործունեության կայունությունն ապահովելու գործողությունները:

«Մեր գործունեության ամուր հիմքը դրվեց «Ապագան այսօր» ծրագրի շնորհիվ։ Մեր համակարգված ջանքերն ու ձեռքբերումները ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և այս ծրագրի աջակցության արդյունք էին: Վստահ շարունակելու ենք մեր ջանքերը նաև ծրագրի ավարտից հետո»,- ընդգծեց «Ապագան այսօր» ծրագրի աջակցությամբ հիմնադրված «ՎԻՆՆԵԹ Բերդ» հիմնադրամի տնօրեն Հասմիկ Ղալումյանը։

"Participants of the meeting engaged in group work activities."

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում։ 

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն, ու պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: