You are here

Ընտանիքի միջազգային օրը Թալին քաղաքում համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքների ընտանիքներին՝ միասին տոնելու ընտանեկան արժեքները՝ միասնությունը, համերաշխությունը և հավասարությունը:

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում կազմակերպված միջոցառումն ընդգծեց հավաքական հանձնառությունը կառուցելու հասարակություն, որտեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է օգտվել իր իրավունքներից և իրացնել իր ներուժը: Միջոցառմանը նաև աջակցել էին Արագածոտնի մարզպետարանը, Թալինի համայնքապետարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, The Body Shop-ը և «Վորլդ Վիժն Հայաստանը»:

A group of children actively engaged in a sports game during an International Day of Families celebration event.

Միջոցառման առաջին հատվածում Արագածոտնի մարզից ընտանքիները մասնակցեցին ուրախ սպորտային խաղի, որի նպատակն էր ամրապնդել ընտանիքի անդամների միջև ներդաշնակ հարաբերությունները:

Image of a father assisting his daughter in putting on her cap in front of a banner.

«Ընտանիքը բոլորիս համար մեծ արժեք է, և կարևոր է, որ մեր ընտանիքներում միշտ ներկա լինեն սերը, խաղաղությունը, համերաշխությունը, հոգատարությունն ու հավասարությունը: Ես գիտեմ, որ այսօրվա միջոցառումը ևս այս ուղերձներն է կրում: Մեր Թալին համայնքն էլ շատ լավ գիտի, թե ինչ մեծ է կանանց դերն ու ներուժը: Մշակույթի տան մուտքի մոտ հավանաբար նկատեցիք երիտասարդ կնոջ արձանը: Այն պատկերում է Թալինային, ում անունով էլ կոչված է մեր քաղաքը»,- ասաց 44-ամյա Ռուբենը, ում ընտանիքը մասնակցում էր խաղին, և ով նաև Թալինի Մշակույթի տան բեմում իր 7-ամյա դստեր՝ Մանեի հետ վարեց միջոցառման երկրորդ հատվածը:

families from the Aragatsotn province participated in a fun sports game, fostering harmonious relationships among family members

The "My Family" exhibition, featuring artworks by children from Aragatsotn Marz, showcased their diverse perceptions of family life.

«Իմ ընտանիքը» թեմայով ցուցահանդեսը ներկայացրեց Արագածոտնի մարզի երեխաների ստեղծագործությունները, որոնք պատկերում էին ընտանեկան կյանքի վերաբերյալ նրանց տարբեր ընկալումները:

"A young girl sitting and enjoying the International Day of Families event

Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, ողջունելով հյուրերին, ասաց. «Ես երեք տարբեր ընտանիքի անդամ եմ։ Առաջին ընտանիքը Եվրոպական միությունն է, որում մենք ունենք 27 եղբայրներ եւ քույրեր։ Իմ երկրորդ ընտանիքը Հայաստանն է, որովհետև ես ֆրանսիացի եմ, և հավատացեք, որ դուք բազմաթիվ ընկերներ ունեք Եվրոպայում և Ֆրանսիայում։ Եւ վերջինը իմ սեփական ընտանիքն է, որն ամենակարևորն է։ Ես շատ բախտավոր եմ, քանի ու ունեմ հինգ երեխա՝ նույն կնոջից։ Հուսով եմ, որ մյուս տարի այսպիս միջոցառմանն ավելի շատ հայրերի կտեսնեմ, որովհետև այս գործընթացում մենք ունենք նրանց կարիքը, ու նաև չենք կարող տոնել Ընտանիքի օրն առանց նրանց»։

Bruno Montariol, International Aid/Cooperation Officer at the EU Delegation to Armenia giving a welcoming remark

Միջոցառումը շեշտեց համատեղ ջանքերի նշանակությունը՝ ընտանիքներում ներդաշնակության և հավասարության հաստատման համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն ընդգծեց. «Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ բազմազավակ ընտանիքների այստեղ, քանի որ լինելով ծերացող հասարակություն՝ պարտավոր ենք խթանել մեր ժողովրդագրական աճը։ Բայց նաև պիտի կարողանանք ընտանիքի ներսում հավասար վերադասավորել ռեսուրսները եւ գործառույթները։ Այսօր մենք հասել ենք մի կետի, երբ տղամարդկանց և կանանց աշխատանքային իրավունքները և պարտականությունները հավասարվել են, հետևաբար պիտի հասնենք այն բանին, որ տնային տնտեսությունում աշխատանքներին բաշխվածությունը եւ համարժեք և հավասար լինի»։

Tatevik Stepanyan, Deputy Minister of Labor and Social Affairs of RA welcoming the International Day of Families event

Միջոցառման կարևորագույն հատվածը «Նաիրյան» վոկալ անսամբլի կատարմամբ «Հետ դեպի առաջ» ներկայացման պրեմիերան էր, որը նախաձեռնվել է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Ներկայացումն անդրադառնում է 20-րդ դարի նշանավոր հայ տղամարդկանց, որոնք նշանակալի դեր են ունեցել գենդերային հավասարության և կանանց իրավունքների համար պայքարի գործում:

Young men and women are on the theater stage, dancing during a performance about men's engagement in gender equality.

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն ընդգծեց. «Արդեն 30 տարի է, որ այս օրը լավ հնարավորություն է ստեղծում խոսելու ողջ աշխարհում ընտանիքների առջև ծառացած խնդիրների մասին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, իր ազգային և միջազգային գործընկերների հետ միասին, տասնյակ տարիներ աշխատում է Հայաստանում ընտանիքների հիմնախնդիրների ամբողջական, համալիր լուծման համար՝  ընտանիքակենտրոն քաղաքականությունների մշակումից և ներդնումից մինչև ընտանիքում համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտի ապահովում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին թե՛ տևական համագործակցության, թե՛ այսօրվա միջոցառումն իրականություն դարձնելու համար»։

Tsovinar Harutyunyan, Head of Office, UNFPA Armenia welcomes the event participants

Միջոցառումը եզրափակեցին Թալինի մշակույթի տան սաները՝ երաժշտական ու պարային կատարումներով:

The event concluded with a beautiful concert by the talented students of the Talin House of Culture.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։