Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Հայ երիտասարդների «Հայրս» խորագրով շարադրություններն ընդգծեցին պատասխանատու հայրության կարևորությունը

Հայ երիտասարդների «Հայրս» խորագրով շարադրություններն ընդգծեցին պատասխանատու հայրության կարևորությունը

News

Հայ երիտասարդների «Հայրս» խորագրով շարադրություններն ընդգծեցին պատասխանատու հայրության կարևորությունը

calendar_today 19 November 2022

Հայ երիտասարդների «Հայրս» խորագրով շարադրություններն ընդգծեցին պատասխանատու հայրության կարևորությունը
Հայ երիտասարդների «Հայրս» խորագրով շարադրություններն ընդգծեցին պատասխանատու հայրության կարևորությունը


Շուրջ հիսուն հայ երիտասարդ աղջիկներ և տղաներ, ընտանիքում հոր դերն ընդգծող իրենց շարադրություններով, մասնակցեցին «Հայրս» խորագրով մրցույթին, որը կազմակերպել էր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

Մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին Գյումրիում՝ Տղամարդկանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը, խոսելով տղամարդկանց ներգրավվածության մասին, ընդգծեց, որ առանց տղամարդկանց ներգրավման հնարավոր չէ հասնել լիարժեք իրավահավասարության։ Դա հաշվի առնելով է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ձգտում Հայաստանում խթանել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը ու խրախուսել պատասխանատու հայրությունը։

«Բոլոր կողմերը շահում են, երբ տղամարդիկ ավելի շատ են ներկա լինում իրենց ընտանիքների, երեխաների կյանքում։ Մենք, որպես կազմակերպություն, այդ ճանապարհին առաջիններից ենք Հայաստանում և աշխատելու ենք ավելի ու ավելի շատ կողմեր ներգրավել»,- ասաց նա։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած միջոցառումը համախմբել էր մարզպետարանների, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ու համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև «Հայրս» խորագրով շարադրությունների մրցույթի երիտասարդ մասնակիցներին։

 

«Տղամարդկանց միջազգային օրվան նվիրված այս միջոցառումն առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու ընտանիքում տղամարդու և հոր դերի կարևորությունը՝ մասնավորապես երեխաների խնամքի և դաստիարակության հարցում։ Մենք հավատում ենք, որ առողջ և երջանիկ հասարակության հիմքը այն ընտանիքներն են, որտեղ կան հոգատար տղամարդիկ, ծնողավարման մեջ ներգրավված հայրեր և փոխըմբռնող ամուսիններ»,- իր ողջույնի խոսքում ասաց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ, Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը։

Անդրադառնալով շարադրությունների մրցույթին՝ Արթուր Նաջարյանը նշեց, որ 13-16-ամյա աղջիկներն ու տղաները հրաշալի կերպով ներկայացրել են իրենց պատկերացումները հոր դերի մասին։


Լավագույն շարադրությունների հեղինակները ստացան պատվոգրեր և մրցանակներ։

«Շարադրությունը գրելիս ոգեշնչվել եմ հայրիկիս կերպարով, ով ինձ համար ոչ միայն հայր է և ընկեր, այլև իմ կյանքի լույս-փարոսն է: Կյանքն անկանխատեսելի օվկիանոս է, և կլողանք այդ օվկիանոսի մեջ, քանի դեռ կան մեր լույս-փարոսները»,- ասաց մրցանակակիրներից Մարի Եղոյանը:

Միջոցառման մասնակիցները դիտեցին «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ստեղծված «Հայրիկները կարևոր են» սոցիալական տեսահոլովակները, որոնք ներկայացնում են ընտանիքի խնամքի պատասխանատվությունը կիսող հայտնի հայ հայրիկներին։

Միջոցառման ավարտին մասնակիցները նաև հնարավորություն ունեցան շարունակել պատասխանատու հայրության և տղամարդկանց ներգրավվածության կարևորության շուրջ քննարկումները:

 

***

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում է «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ Արևելյան գործընկերության վեց երկրում։

Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: