Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Հանդիպում Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների հետ

Հանդիպում Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների հետ

News

Հանդիպում Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների հետ

calendar_today 27 March 2023

Միջոցառման մասնակիցները և Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները
Հանդիպում Եվրասիա Միջազգային համալսարանի ուսանողների հետ


Հավասար հնարավորությունների, գենդերային կարծրատիպերի ու դրանց հաղթարհարման ու ավելի ներառական միջավայրի կարևորության մասին խոսեցինք Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների հետ՝ խաղ-մրցույթի միջոցով, որին մասնակից էին դարձել համալսարանի և քոլեջի ավելի քան հարյուր ուսանող։

Միջոցառմանը հյուրերին ողջունեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրերի համակարգող Զարուհի Տոնոյանը և ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրերի ղեկավար՝ Կարեն Այվազյանը։

Ակտիվ հարց ու պատասխանների, քննարկման արդյունքում 9 մասնակիցները ստացան խրախուսական նվերներ, որոնց շարքում էին նաև «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը։

Եվրասիա համալսարանի հրավերով «100 տար անց» ներկայացմամբ հանդես եկավ նաև Նաիրյան վոկալ անսամբլը՝ ներկաներին մի պահ տեղափոխելով մեկ դար առաջ ու ծանոթացնելով 20-րդ դարի անվանի կանանց՝ Առաջին հանրապետության պատգամավորներ՝ Վարվառա-Վարյա Սահակյանին, Կատարինե Զալյան-Մանուկյանին, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանին, ինչպես նաև գրող-հրապարակախոսներ, հասարակա-քաղաքական գործիչներ՝ Զապէլ Եսայեանին ու Շուշանիկ Կուրղինյանին։

Միջոցառումը նախաձեռնել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՕքսԵՋեն հիմնադրամը, Մուղդուսյան արվեստի կենտրոնը և Եվրասիա միջազգային համալսարանը՝ «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավայիկ Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: