Այս ձեռնարկը մշակվել է Հայաստանում գենդերային հավասարության հարցերում տղամարդկանց և տղաների ներգրավմանն ուղղված վերապատրաստման ազգային նախաձեռնության (ՎԱՆ) շրջանակներում՝ Էկուիմունդոյի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։ Ձեռնարկը բազմազան ռեսուրսների հավաքածու է, որը ներառում է բազմաթիվ աղբյուրներից մեջբերված և հնարավորինս հղկված նյութեր։
Ձեռնարկը հրատարակվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակն ու Էկուիմունդոն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: