Go Back Go Back
Go Back Go Back

«Ես կին եմ»՝ աներևակայելիորեն ցնցող ներկայացում Վանաձորում

«Ես կին եմ»՝ աներևակայելիորեն ցնցող ներկայացում Վանաձորում

News

«Ես կին եմ»՝ աներևակայելիորեն ցնցող ներկայացում Վանաձորում

calendar_today 10 December 2012

2012 թ. դեկտեմբերի 10-ին, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում հանդիսատեսի դատին հանձնվեց «Ես կին եմ» ներկայացումը՝ նվիրված ընտանեկան բռնության հիմնախնդրին:

Երեք աթոռ, երեք երիտասարդ կին, երեք ճակատագիր - ահա այն ամենը, ինչին այդ օրն ականատես եղավ հանդիսատեսը՝ հիմնականում ուսանողներ և ուսանողուհիներ, ովքեր ներկայացման ընթացքում չէին կարողանում թաքցնել արցունքը:

Ներկայացման ավարտին դահլիճը պայթեց հոտնկայս ծափահարություններից:

Այնուհետև հագեցած քննարկում ծավալվեց հանդիսատեսի հետ: Ինչպես պատմեց քննարկումը վարող հոգեբան Խաչիկ Գասպարյանը. ներկայացման հիմքում իրական մարդիկ և իրական ճակատագրեր են, ոչինչ չի հորինվել:

Բեմադրության ռեժիսորն է Սուրեն Շահվերդյանը: «Ես կին եմ» ներկայացման բեմադրությունը կազմակերպվել էր 2012 թ. «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի շրջանակներում՝ «Փոփոխությունների թատրոն» ինտերակտիվ ֆորում թատրոնի օգնությամբ: