2014 թ․ ապրիլի 30-ին, Երևանի «Բլից ինֆո» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված անպտղության հիմնախնդրին՝ թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշ՛րջանում և աշխարհում ընդհնրապես: Ասուլիսի հրավիրյալ բանախոսն էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Բանախոսը ներկայացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հետազոտության արդյունքները, ըստ որոնց վերջին տասնամյակում անպտղության տարածվածության պատկերն աշխարհում առանձնապես չի փոխվել:
Խոսելով Հայաստանի մասին, գարիկ Հայրապետյանը մեջբերեց ՄԱԲՀ «Անպտուղ ամուսնության տարածվածության եվ պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրության» տվյալները, որոնց համաձայն Հայաստանում անպտղության ցուցանիշը գրեթե 17 տոկոս է, այն դեպքում, երբ ԱՀԿ ճգնաժամային ցուցանիշ է սահմանված 15 տոկոսը: Հայաստանում առաջնային անպտղությունը 5 տոկոս է, երկրորդայինը, ասյնինքն կանխարգելելի անպտղությունը՝ 12 տոկոս: Երկրորդային անպտղության հիմնական պատճառներն են անապահով աբորտները և սեռավարակները:
Ինչպես նշեց բանախոսը, խնդրի լուծման համար անհրաժեշտ է տեղեկացնել և կրթել բնակչությանը, ինչպես նաև բնակչության բոլոր խավերի համար ապահովել բեղմնականխման հասանելի և մատչելի ժամանակակից միջոցների առկայություն: