Հայաստանում COVID-19-ի հարուցած ճգնաժամին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) արձագանքի շրջանակներում «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում ՄԱԲՀ-ի ու «ՄԱԿ-կանայք» կազմակերպության կողմից, աջակցել է անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերմանը: Միջոցները բաշխվելու են ԵՄ թիրախային երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։
Այս հրատապ օգնության շրջանակներում ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը 25,300 բժշկական դիմակ, 1,780 FFP2 շնչադիմակ, 19,000 ձեռնոց և 200 դեմքի պաշտպանիչ վահան է տրամադրվել Առողջապահության նախարարությանը, որն էլ, իր հերթին, պաշտպանիչ միջոցները բաշխելու է վերոնշյալ երեք մարզերի առողջության առաջնային պահպանման կենտրոններին ու ծննդատներին, ինչպես նաև հղի կանանց։
ՄԱԲՀ-ի արձագանքը Հայաստանում COVID-19 համավարակին շարունակական է, այդ թվում` ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում։ Այս տարի ավելի վաղ անհատական պաշտպանիչ միջոցներ են ձեռքբերվել ծերանոցների, մանկատների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցաշխատողների, առողջապահական հաստատությունների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար։
Ոչ ոք չպետք է անտեսվի։ Միասին մենք հաղթելու ենք։
***
«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ աշխատելով ընտանիքում և հասարակության մեջ կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ ընկալումների վերափոխման և գենդերային հիմքվ բռնության վերացման ուղղությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի մարտին և իրականացվում է վեց երկրում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։ Հայաստանում այն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից ԵՄ թիրախային երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։