Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Արձագանք COVID-19 համավարակին. պաշտպանիչ միջոցներ՝ հաշմանդամության խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին

Արձագանք COVID-19 համավարակին. պաշտպանիչ միջոցներ՝ հաշմանդամության խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին

News

Արձագանք COVID-19 համավարակին. պաշտպանիչ միջոցներ՝ հաշմանդամության խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին

calendar_today 10 July 2020

COVID-19 համավարակի պայմաններում հատկապես մեծ պաշտպանության ու ուշադրության կարիք ունեն խոցելի խմբերը, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ Յուրաքանչյուր անհատի ներուժի լիարժեք իրացմանը նպաստելու իր առաքելությանը հավատարիմ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) սիրով արձագանքեց հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների խնդիրներով զբաղվող երկու ՀԿ-ների խնդրանքին։ Տրամադրվեցին անհատական պաշտպանության միջոցներ նրանց վերականգնողական կենտրոնների անվտանգ վերաբացման համար։

Այսպես, հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման հարցերով զբաղվող «Սորս» հիմնադրամի համար ձեռք բերված 2800 դիմակը, 5000 զույգ ձեռնոցն ու 35 կտոր հատուկ արտահագուստը հնարավոր դարձրեցին Հիմնադրամի «Սորս տնակի» ապահով վերագործարկումը։ Այսուհետ, ամսական շուրջ 100 երեխա կարող է շարունակել վերականգնողական թերապիան կենտրոնում։

Հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների ծնողների նախաձեռնությամբ ստեղծված «Քայլ առաջ» ՀԿ-ն նույնպես հնարավորություն կունենա անվտանգ պայմաններում վերսկսել իր վերականգնողական կենտրոնի աշխատանքը։ Տրամադրված 2400 դիմակը, 3000 զույգ ձեռնոցը եւ 25 կտոր արտահագուստը կoգնեն, որ աուտիզմ, Դաունի համախտանիշ, հիպերակտիվության համախտանիշ եւ այլ խնդիրներ ունեցող երեխաները, դեռահասներն ու երիտասարդները շարունակեն օգտվել իրենց զարգացման համար այնքան անհրաժեշտ ծառայություններից։

Ոչ ոք չպետք է անտեսվի։ Միասին մենք հաղթելու ենք։