2019 թ. 7-8-ին, ՄԱԿ- Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, տեղի ունեցավ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության նախագծի մասնագիտական երկօրյա քննարկում, որին մասնակցեցին կառավարության, փորձագիտական համայնքի, գիտակրթական շրջանակների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկումը նախաձեռնել և վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Բացման խոսքով հանդես եկան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ, պ.գ.թ. Արտակ Մարկոսյանը խոսեց ՀՀ Ժողովրդագրական առկա իրողությունների և խնդիրների մասին։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Բնակչություն և զարգացում ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց ժողովրդագրական ռազմավարությունների մշակման և իրականացման միջազգային լավագույն փորձը։
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանն անդրադարձով ժողովրդագրական իրավիճակի վրա ազդեցություն ունեցող գործոններին, մարտահրավերներին և լուծումներին, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը խոսեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության հիմնական դրույթների մասին։
Ծնելիության մակարդակի տարածքային տարբերությունների մանրամասները ներկայացրեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։
Ռազմավարության մշակման հարցերի շուրջ մասնագիտական քննարկումն ամփոփեց հանդիպումը։