You are here

Օգոստոսի 12, 2012, Երևան, Հայաստան - Երիտասարդության միջազգային օրը երևանում նշանավորվեց երիտասարդներին արթնության կոչ անող պարային ֆլեշ մոբով, որ մի խումբ երիտասարդներ մեկնարկեցին Հյուսիսային պողոտայի բազմամարդ հատվածում:  

Ֆլեշ մոբը մեկնարկեց երեկոյան 7:30-ին, երբ երիտասարդներից մեկը մայթի կենտրոնում դրեց իր ստերեո նվագարկիչն, ու հնչեց երաժշտությունը: Սրանից բռնկվեց «Արթնության պարը», և մի խումբ, դուրս գալով անցուդարձ անող մարդկանց միջից, միացավ պարին: Ավելի ու ավելի մեծ թվով «արթնացած» երիտասարդներ միացան ռիթմիկ պարին, և շուտով պարողները սկսեցին պարի զարկը փոխանցել շուրջբոլորը հավաքված մարդկանց: Երբ պարն ավարտվեց, մասնակիցները հավաքվածներին ի ցույց դրեցին մի պաստառ՝ «Արթնացի՛ր, երիտասարդություն» կոչով:

Հայաստանի երիտասարդներին ուղղված այդ կոչով ֆլեշ մոբն իրականացնողները ցանկանում էին շեշտել, որ երիտասարդները չպետք է պասիվ դիրք գրավեն իրենց առջև ծառացած խոչընդոտների ու խնդիրների լուծման գործում, այլ ակտիվորեն ներգրավվեն դրանց լուծմանը:

Ֆլեշ մոբը կազմակերպել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի երիտասարդ հավասարակիցների ցանցը և «Սերունդների համերաշխություն» ՀԿ-ն: