You are here

Մեր թիմի անդամները՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Ծրագրերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը եւ ԵՄ ֆինանսավորմամբ ՄԱԲՀ կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը հանդիպել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին և նրա թիմին։ ՄԱԲՀ թիմի անդամները ներկայացրել են Տավուշի մարզում իրականացվող ծրագրերը, քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կարեւորվել է ապագա ծրագրերի նախագծումը մարզի կարիքների հիման վրա։