You are here

2019 թ. ապրիլի 9-ին, Հանրային քաղաքականության ինստիտուտը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կազմակերպեցին «Հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ՀՀ-ում մատուցվող ծառայությունների քարտեզագրման զեկույցի» շնորհանդես-քննարկում։ Զեկույցը ներկայացվեց շահագրգիռ կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչների։ 

Հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ՀՀ-ում մատուցվող ծառայությունների քարտեզագրումն իրականացվել և զեկույցը պատրաստվել է մի խումբ անհատ փորձագետների կողմից՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։ 

Միջոցառման առաջին հատվածում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը: 

Ms. Zaruhi Batoyan, RA Minister of Labor and Social Affairs, Mr. Arsen Torosyan, RA Minister of Health, and Ms. Tsovinar Harutyunyan, UNFPA Armenia Assistant Representative, delivered welcoming speeches to the participants. The discussion was moderated by Mr. Avetiq Mejlumyan, Institute of Public Policy.

Տիկին Բաթոյանը, շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին՝ աջակցության համար, նշեց, որ ներկայում Հայաստանում հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ավելի քան 50000 մարդ, սակայն նրանց զգալի մասն այլևս բուժման կարիք չունի, այլ ավելի շատ ունի խնամքի, մասամբ էլ՝  հասարակություն մեջ հարմարման, ինքնասպասարկման ունակությունների, կենցաղավարման կարողությունների զարգացման ու սոցիալականացման կարիք։

Պարոն Թորոսյանը կարևորեց այս աշխատանքը՝ որպես հիմք ապագա քաղաքականությունների մշակման համար, նշելով, որ քաղաքականությունները պետք է հիմնած լինեն ապացույցների վրա, ոյլ ոչ թե ենթադրությունների կամ նախընտրությունների։ 

Տիկին Հարությունյանը հույս հայտնեց, որ կազմակերպությունների քարտեզագրման արդյունքում ստեղծված այս շտեմարանը օգտակար գործիք կարող է լինել ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ՝ ցանկացած շահագրգիռ անձի համար՝ տեղյակ լինելու, թե իրենց մարզերում և համայնքներում ինչ կազմակերպություններ են գործում և ինչ ծառայություններ են մատուցվում: Ոլորտային քաղաքականություն մշակող մարմինների և պաշտոնյաների համար օգտակար կարող են լինել ոչ միայն կազմակերպությունների քարտեզագրված տվյալները, այլև առավել տարածված հիմնախնդիրների վերլուծությունն ու դրանց առաջարկվող լուծումները:

«Հուսով ենք նաև, որ, ի վերջո, այս հետազոտության արդյունքները կօժանդակեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների կյանքի որակի բարելավմանը և հասարակության մեջ նրանց առավել ամբողջական ինտեգրմանը», - նշեց տիկին Հարությունյանը։

Այնուհետև հետազոտական խումբը ներկայացրեց զեկույցը, Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում մատուցվող ծառայություններին բնորոշ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, որին հետևեց հարցուպատասխան։

Հանդիպման վերջին մասում երեք աշխատանքային խմբերում զուգահեռ քննարկումներ ծավալվեցին Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային (այդ թվում՝ համայնքահեն) ծառայությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ: