Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԲՀ-ն ներկայացրեց «Սեռական բռնության ենթարկված կանանց բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման սկզբունքները» խորագրով կլինիկական ուղեցույցի նախնական տարբերակը

ՄԱԲՀ-ն ներկայացրեց «Սեռական բռնության ենթարկված կանանց բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման սկզբունքները» խորագրով կլինիկական ուղեցույցի նախնական տարբերակը

News

ՄԱԲՀ-ն ներկայացրեց «Սեռական բռնության ենթարկված կանանց բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման սկզբունքները» խորագրով կլինիկական ուղեցույցի նախնական տարբերակը

calendar_today 05 December 2024

A man presenting at a workshop in a modern conference room with attendees seated around tables listening attentively.
«Սեռական բռնության ենթարկված կանանց բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման սկզբունքները» խորագրով կլինիկական ուղեցույցի նախնական տարբերակի ներկայացում

Person presenting at a conference with banners displaying logos of UNICEF, UNDP, EU, and UNFPA in the background.

2024 թվականի դեկտեմբեր ամսին առոջապահության ոլորտի գործընկերներին ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից մշակված  «Սեռական բռնության ենթարկված կանանց բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման սկզբունքները» խորագրով կլինիկական ուղեցույցի նախնական տարբերակը։

Կլինիկական ուղեցույցը նախատեսված է բուժաշխատողների համար և մշակվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։

Three participants at a conference table with laptops and water bottles, listening attentively to a speaker in a room with modern lighting fixtures and a banner displaying logos.

Four women are seated at a conference table with microphones and water bottles,one of them is speaking, the rest are listening.

Ձեռնարկի ստեղծման համար հիմք են հանդիսացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Մանկաբարձների ու գինեկոլոգների քոլեջի ձեռնարկները և UpToDate շտեմարանի արդի տվյալները։ Ձեռնարկի հեղինակներն են Բժշկական Գիտությունների թեկնածու Վահե Գյուլխասյանը և կլինիկական հոգեբան Սիրանուշ Դավթյանը։

Հանդիպմանը հեղինակները ներկայացրեցին ուղեցույցի հիմնական բաղադրիչները, որին հաջորդեց հարց ու պատասխան մասնակիցների հետ։

A woman presenting at a conference with two listeners seated at a table, beside banners displaying logos and text in a foreign language.Թագուհի Հարությունյան, ՄԱԲՀ Գենդերային ծրագրերի պատասխանատու․

«Սեռական բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայությունների ընդլայնման նպատակով ՄԱԲՀ–ի կողմից նախաձեռնվել է սեռական բռնության դեպքերով կլինիկական վարում իրականացնելու ստանդարտացված ընթացակարգերի մշակումը։ Նախաձեռնության նպատակն է բժշկական հաստատությունների կողմից պացիենտների հետազոտումը և հետևանքների կանխարգելումն իրականացնել միասնական մոտեցմամաբ, միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ուղեցույցի ներդրմամբ հնարավոր կլինի ապահովել մատուցվող ծառայությունների համալիր բնույթը՝ սկսած առաջնային աջակցության տրամադրումից, մինչև հոգեբանական աջակցություն, անվտանգ միջավարի ապահովում և հետագա խնամքի տրամադրում»։

A woman standing at a podium with a laptop, delivering a presentation in a room with banners featuring logos of the European Union, UNICEF, UNFPA and UNDP. Խոսելով ուղեցույցում ներառված՝ սեռական բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի հոգեբանական ասպեկտների մասին Սիրանուշ Դավթյանը կարևորեց այդ հանգամանքը․

«Ինչու՞ է կարևոր,  քանի որ սեռական բռնությունը համարվում է լուրջ հոգեբանական տրավմատիկ իրողություն մարդու կյանքում և միայն բժշկական աջակցությունն ամոքման պրոցեսին բավարար չի կարող լինել։ Ուղեցույցում կան հստակ խորհուրդներ մասնագետներին՝ ինչ անել և ինչ չանել, որոնք կօգնեն խուսափել երկրոդային տրավմատիզացիայից։ Կարևոր է նաև հետագա հսկողությունը, որպեսզի հասկանանք, արդյոք հոգեկան առողջության տեսանկյունից ունենք լրացուցիչ ուղղորդման կամ աջակցության կազմակերպման կարիք»։

Ուղեցույցի նախնական տարբերակն առաջիկայում կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարության և այլ շահագրգիռ կողմերի հետ։

Two women seated at a conference table, listening attentively. One is gesturing while speaking. On the table are water bottles and notepads.

Four professionals seated at a conference table engaged in a discussion. Bottles of water are placed in front of them. All are attentively listening to the individual on the left who is speaking.Three professionals are engaged in a discussion at a conference table, with papers in front of them.Three professionals are sitting at a table during a meeting with laptops, papers. The man in the center is speaking.Three women sitting at a conference table during a meeting with water bottles on the table, engaging in a discussion.