You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն այսօր Կառավարությանը ներկայացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2021-2025 թթ. գործունեության ծրագիրը։ Ծրագիրը ներկայացվեց ՄԱԿ-ի 2021-2025 թթ․ Գործընկերության շրջանակի մշակման գործընթացին նվիրված՝ Կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմի համատեղ աշխատաժողովում:

Աշխատաժողովը համանախագահում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: Իրենց հնգամյա ծրագրերը ներկայացրեցին նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրի ներկայացումը բարձր գնահատվեց թե՛ Կառավարության, թե՛ ՄԱԿ-ի գործընկերների կողմից։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծեց ծրագրում ներառված հարցերի կարևորությունը։

Նմանատիպ համատեղ աշխատաժողովների շնորհիվ առաջիկա 5-ամյա Գործընկերության շրջանակը և գործակալությունների ծրագրերը համահունչ կլինեն Հայաստանի ազգային առաջնահերթություններին: ՄԱԿ-ի 2021-2025 թթ․ Գործընկերության շրջանակը, որին սատարում են առանձին գործակալությունների ծրագրերը, ՀՀ կառավարության հետ առաջիկա 5 տարիների համագործակցության ռազամավարությունն է։