You are here

2018 թ․ հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Մեդիա կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացրեց «Աշխարհի բնակչությունը 2018» զեկույցը:

Այս տարի «աշխարհի բնակչությունը» զեկույցի թեման էր՝ «Ընտրության ուժը․ վերարտադրողական առողջությունը և ժողովրդագրական անցումը»: Զեկույցի ուշադրության կենտրոնում է վերարտադրողական ոլորտում անհատի ընդունած որոշումների առանցքային նշանակությունը երկրի հետագա զարգացման և ապագայի համար: Զեկույցում նաև ներկայացված են վերարտադրողական իրավունքների և ժողովրդագրության՝ մասնավորապես ծնելիության, բնակչության աճի/նվազման համաշխարհային, տարածաշրջանային և առանձին երկրներում առկա միտումները: 

Ասուլիսի բանախոսներն էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը: 

Զեկույցի անգլերեն տարբերակին կարելի ա ծանոթանալ այստեղ:

Ծանոթանալ զեկույցի համառոտ տեղեկագրին: