Go Back Go Back
Go Back Go Back

Նէի տարեդարձն է այսօր

Նէի տարեդարձն է այսօր

News

Նէի տարեդարձն է այսօր

calendar_today 11 October 2015

Ne
Ne

- Բարեւ։ Իմ անունը Նէ է։ Մի անգամ վետվետում էի ոլոր-մոլոր ձորակներում, երբ... ահա թե ինչ պատահեց.

Remote video URL

 

Նէն Ջրերի աստվածուհու դուստրն էր: Նա ուրախ գետակ էր, որ հոսում էր սարերի ոլոր-մոլոր ձորակներով: Մի անգամ Նէն հանդիպեց բարի ու գեղեցիկ ձկնորսին, որը նրան բերեց իրենց գյուղ՝ Տղայաշեն: Տղայաշենը տեղավորվել էր բլրակի գլխին, որտեղ ջրի ոչ մի աղբյուր չկար, և ոչ մի գետ չէր հասնում: Տղայաշենում շա՜տ զարմացան Նէին տեսնելով, չէ՞ որ նա, վաղ ժամանակներից ի վեր, առաջին աղջիկն էր, որ հայտնվել էր այդ գյուղում: Հետո եղավ այսպես.

 

Տղայաշենը, որ մինչ այդ չոր ու անջրդի էր, կանաչեց, իսկ Նէն դարձավ տղայաշենցիների ընտանիքի անդամ։

 

Նէն ծնվել է 2013-ի հոկտեմբերի 11-ին և սկսել իր ճանապարհորդությունը արկածներով լի աշխարհում։ Նա Աղջիկ երեխայի միջազգային օրվա խորհրդանիշն է Հայաստանում։ Նէին ստեղծել են մի խումբ պայծառ երիտասարդներ՝ «Թումո» կենտրոնի կամավորներ Շամիրամ Խաչատրյանը, Լեւոն Բաղդասարյանը, Մուրադ Վարձելյանը, Արեւիկ Արոյանն ու Գրիշա Գրիգորյանը։ Նէի վերջնական կերպավորումը Շամիրամ Խաչատրյանինն է։

 

Այս ընթացքում Նէն պարապ չի մնացել։ Նա հասցրել է՝

 

Հայտնվել մարդկանց շապիկներին ու իր կերպարով գեղեցկացնել կիրառական այլ իրեր.

 

Դառնալ կերպարային տիկնիկ՝

 

Որպես Ամանորի շնորհավորանք՝ ջերմացնել մարդկանց այսպես՝

 

Ու նույնիսկ այսպես՝

 

Որպես ներկայացման հերոս՝ ճամփորդել Հայաստանում՝

Ու նույնիսկ՝ ունենալ ֆեյսբուքյան էջ՝ ֆեյսբուքյան էջ.


Նէի գունեղ ճամփորդությունը շարունակվում է։ Շնորհավոր ծնունդդ, Նէ՛։

 

Նէի ծննդյան օրվա մասին ավելին՝ ԱՅՍՏԵՂ։

* Ըստ Է. Աղայանի Արդի հայերենի բացատրական բառարանի՝ «նե»-ն անձնական դերանվան երրորդ դեմքի իգական սեռի ձեւ է, որ ստեղծել եւ որոշ ժամանակ գործածել են արեւմտահայ մտավորականները։