Go Back Go Back
Go Back Go Back

Վանաձորում բեմադրվեց «Ու՞մ մտքով կանցներ» ինտերակտիվ ներակայացումը՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ակրի խարանի հիմնախնդրին

Վանաձորում բեմադրվեց «Ու՞մ մտքով կանցներ» ինտերակտիվ ներակայացումը՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ակրի խարանի հիմնախնդրին

News

Վանաձորում բեմադրվեց «Ու՞մ մտքով կանցներ» ինտերակտիվ ներակայացումը՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ակրի խարանի հիմնախնդրին

calendar_today 01 December 2012

2012 թ. դեկտեմբերի 1-ին, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում երիտասարդությանը թատրոնի միջոցով կրթելու հարցում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հիմնական գործընկերը՝ «Փոփոխությունների թատրոն» ֆորում թատրոնը խաղաց «Ու՞մ մտքով կանցներ» ինտերակտիվ ներակայացումը՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ակրի խարանի հիմնախնդրին:

Ներկայացումը պատմում է մի երիտասարդ աղջկա պատմություն, ով ենթարկվելով ընկերոջ պահանջներին, տրվում է նրան և վարակվում ՄԻԱՎ-ով, ինչն էլ դառնում է հասարակության դրոշմած խարանի պատճառ: Ներկայացումն առաջին անգամ բեմադրվել էր Երևանում, 2010 թ.-ին՝ կրկին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը և շատ ջերմորեն ընդունվել հիմնականում երիտասարդներից, մասնավորապես ուսանողներից բաղկացած հանդիսատեսի կողմից:

Այս անգամ այն բեմադրվեց Վանաձորում՝ 2012 թ. «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում և նույնպես արժանացած ջերմ ընդունելությանը՝ հիմնականում ինստիտոտի ուսանողների կողմից: