Go Back Go Back
Go Back Go Back

EU4GE ծրագրով՝ ՄԱԲՀ-ն և Կլոր Սեղանը նպաստում են ընտանիքներում համատեղ որոշումների կայացմանը

EU4GE ծրագրով՝ ՄԱԲՀ-ն և Կլոր Սեղանը նպաստում են ընտանիքներում համատեղ որոշումների կայացմանը

Story

EU4GE ծրագրով՝ ՄԱԲՀ-ն և Կլոր Սեղանը նպաստում են ընտանիքներում համատեղ որոշումների կայացմանը

calendar_today 30 August 2024

Image of a young Chichyan family with their children. The father and mother are reading a paper.
Բազմազավակ վեց ընտանիք մասնակցեցին միջոցառմանը, որի նպատակն էր խաղերի և քննարկումների միջոցով նպաստել ընտանիքներում փոխըմբռնման ամրապնդմանն ու համատեղ որոշումների կայացմանը։

«Չորս պատ» և «ԴՆԹ շղթա» խորագրով միջոցառումը Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի «Խաչմերուկ» սոցիալ-կրթական կենտրոնում համախմբել էր բազմազավակ վեց ընտանիքի՝ խաղերի և քննարկումների միջոցով նպաստելու ընտանիքներում փոխըմբռնման ամրապնդմանն ու համատեղ որոշումների կայացմանը։

A father, mother, two boys, and a girl, a large family, participated in the event on family values, sitting together and smiling.

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ու Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համագործակցությամբ 2024թ․ օգոստոսի 14-ին կայացած միջոցառմանը մասնակցում էին ընտանիքներ Շիրակի մարզից և Լեռնային Ղարաբաղից։

A father and daughter sitting together, smiling at each other.

Լեռնային Ղարաբաղից Չիչյանների ընտանիքը միջոցառմանը մասնակցում էր ողջ կազմով՝ հայրը Սարգիսը, մայրիկը՝ Լիաննան, երեք դպրոցահասակ երեխաներն ու փոքրիկ Մհերը, որ ամիսներ առաջ Գյումրիում է ծնվել։ Չնայած աշխուժությանն ու բարձր ձայներին՝ ընտանիքի ամենափոքր անդամը գրեթե ողջ ընթացքում անհոգ քնած էր՝ մեկ հայրիկի, մեկ էլ մայրիկի գրկում։ 

«Ինձ համար առաջնահերթ է, որ ընտանիքս լինի առողջ և անվտանգ»,- ասաց ընտանիքի հայրը՝ 39-ամյա Սարգիս Չիչյանը։ Հարցին՝ կնոջն օգնո՞ւմ է տան գործերում, ամուսինը պատասխանեց․ «Թող կինս ասի»։ 

Image of a young Chichyan family with their newborn child. The father is holding the baby and smiling at him, while the mother is looking at the camera.

«Իրականում, ամուսինս շատ է օգնում։ Շատ լավ խնամում է երեխաներին, պահում է նորածին տղայիս, երբ ես տան գործերն եմ անում։ Մեկս մեկիս լրացնում ենք,- ասաց 36-ամյա Լիաննան ու ավելացրեց, - ես ոչնչով չեմ զբաղվում, հիմնականում տանն եմ լինում` երեխաների հետ, ամուսինս էլ աշխատում է»։

«Այսպես ասեմ,- ընդհատեց Սարգիսը,- սխալ է ասում, թե ոչ մի բան չի անում։ Իրականում հենց ամենամեծ գործը ինքն է անում․ երեխա դաստիարակելը շատ մեծ գործ է, և ես էլ փորձում եմ օգնել կնոջս, որպեսզի մենակ չանի այդ ամենը»։

A family, participating in a game that promotes cooperation between family members. Mother, father, and two daughters play holding each other's hands.

Միջոցառման առաջին փուլը նվիրված էր ընտանիքի անդամների միջև համագործակցության խթանմանը: Այս փուլում խաղերը նախագծված էին բացահայտելու և ամրապնդելու ընտանիքի անդամների միջև կապերն ու հաղորդակցման հմտությունները։ 

Taguhi Harutyunyan, Programme Analyst at the UNFPA Armenia office, delivers a speech during the event.

«Մենք շատ ենք կարևորում ընտանիքի ուժեղացմանը և առողջացմանն ուղղված ջանքերը, որոնց շնորհիվ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կլինի լսված, պաշտպանված, կունենա իր ներուժն իրացնելու հնարավորություններ։ Լիահույս եմ, որ այս ծրագրի շնորհիվ եկեղեցու քահանաների և սոցաշխատողների միջոցով կկարողանանք շարունակաբար հասնել ընտանիքում խնամքի հավասար բաշխմանը, փոխադարձ հարգանքի և առողջ միջավայրի ձևավորմանը»,- ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակում ծրագրի համակարգող Թագուհի Հարությունյանը։ 

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի համակարգող Լաուրա Աղաջանյանը շեշտեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ երկարամյա հաջող համագործակցությունը, որը միտված է եկեղեցու քահանաների և սոցիալական աշխատողների ներգրավմամբ ընտանիքների բարեկեցության ամրապնդմանն ու բռնության կանխարգելմանը։ 

A man wearing a black shirt and holding a balloon during a fun game.

Միջոցառման երկրորդ փուլում արդեն խաղերն ուղղված էին ընտանիքի անդամների ճկունությունը և արագ որոշումներ կայացնելու ունակությունները զարգացնելուն:

Zaruhi Tonoyan, UN Women Armenia representative, delivers a speech during the event.

ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զարուհի Տոնոյանն ընդգծեց․ «Առողջ է այն ընտանիքը, որտեղ յուրաքանչյուր անդամ իրեն ապահով է զգում, յուրաքանչյուրի իրավունքները պաշտպանված են, և որտեղ չկա որևէ տեսակի բռնություն։ Առողջ ընտանիքում յուրաքանչյուրը կարող է բարձրաձայնել իր կարծիքը և մասնակից լինել որոշումների կայացմանը։ Ընտանիքի անդամները կարող են տարբեր առանձնահատուկ կարիքներ ունենալ, ուստի պետք է ապահովել առանձնահատուկ մոտեցումներ, որպեսզի ամեն մեկն իր ներուժն իրացնելու հնարավորություն ստանա։ Այս ամենին միայն մեկ մարդ չէ, որ պետք է նպաստի, շատ կարևոր է միմյանց աջակցելը, քանի որ համատեղ ջանքերի արդյունքն ավելի զգալի է լինում»։  

Միջոցառման եզրափակիչ փուլը նվիրված էր երեխաների իրավունքների շուրջ իրազեկվածության բարձրացմանը։ Երեխայի իրավունքների կոնվենցիայի վերաբերյալ քննարկման ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին կոնկրետ դեպքեր, որոնք մատնանշում էին խախտված իրավունքներն ու քննարկում դրանց պաշտպանության կարևորությունը։

Father Makar Galamdaryan delivers a speech during the event.

«Երբ տղամարդու և կնոջ միության հիմքում դրվում են սերն ու հոգատարությունը, դրանք հանգեցնում են հավասարության։ Ընդհանրապես, ընտանիքի շարժիչ ուժը սերն է, իսկ սերը փոխադաձ հարգանքի, հավատարմության և միասին որոշումներ կայացնելու մասին է»,- ասաց Տեր Մակար քահանա Գալամդարյանը։ 

A father is holding his son in the foreground, with a mother and another child visible in the background.

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի առաջին փուլը հնարավորություն ընձեռեց  Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերից շուրջ 650 հայաստանցի կանանց և տղամարդկանց  շրջանում բարձրացնել ընտանիքում կանանց և տղամարդկանց իրավահավասարության ու բռնության կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ՝ մասնակցելով Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների և սոցիալական աշխատողների հետ խորհրդատվական հանդիպումներին ու միջոցառումներին։ Համայնքներում իրենց աշխատանքը քահանաները և սոցիալական աշխատողներն իրականացրել են Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացված կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցելուց հետո, որոնք տղամարդկանց ներգրավելու և պատասխանատու հայրությունը խթանելու նպատակ են ունեցել։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: 

Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Մարի Մխիթարյան

Լուսանկարները՝ Մարի Մխիթարյան/ՄԱԲՀ