Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Գրաֆիկ դիզայնի դասընթացը՝ նոր հմտությունների և եկամտի աղբյուր հայաստանցի աղջիկների և կանանց համար

Գրաֆիկ դիզայնի դասընթացը՝ նոր հմտությունների և եկամտի աղբյուր հայաստանցի աղջիկների և կանանց համար

Story

Գրաֆիկ դիզայնի դասընթացը՝ նոր հմտությունների և եկամտի աղբյուր հայաստանցի աղջիկների և կանանց համար

calendar_today 31 Մայիս 2023

Two girls standing in front of a banner and smiling.
WINNET Berd-ում ծրագրի համակարգող Աննա Վանյանը և գրաֆիկական դիզայնի դասընթացի մասնակից 14-ամյա Նելի Ներսիսյանը

Տավուշի մարզի Բերդ համայնքից տասնչորսամյա Նելի Ներսիսյանը բացահայտել է իր մեծ սերը թվային ոլորտի նկատմամբ և արդեն հասցրել տարբեր մասնագիտություններ, այդ թվում՝ գրաֆիկ դիզայն սովորել։ Այդ ամենի շնորհիվ նա հարստացրել է իր կարողությունները և սեփական եկամուտն է վաստակում։

«Միշտ հետաքրքրված եմ եղել ՏՏ ոլորտով, փորձել եմ տարբեր հմտություններ սովորել առցանց: Ճիշտ է՝ դեռ երիտասարդ եմ, բայց արդեն ունեմ իմ եկամուտը և կարող եմ նաև օգնել ծնողներիս»,- պատմում է երիտասարդ աղջիկը։ 

Նելին Տավուշի մարզի Բերդ համայնքի չորս այլ աղջիկների և կանանց հետ միասին մասնակցել է գրաֆիկ դիզայնի երկամսյա դասընթացին, որը նախաձեռնել էր The Body Shop Armenia-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակում: Դասընթացը կազմակերպվել է WINNET Berd-ում, որը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շահառուներից է։ Մասնակիցները եղել են տարբեր տարիքի և զբաղվածության, իսկ դասընթացը վարել է գրաֆիկ դիզայներ Գարիկ Վանյանը։

Դասընթացը Նելիին հնարավորություն է տվել էլ ավելի մասնագիտանալ գրաֆիկական դիզայնի ուղղությամբ։ Դպրոցում սովորելուն զուգահեռ՝ որպես գրաֆիկ դիզայներ հեռավար աշխատում է հայկական և ամերիկյան մի քանի ընկերությունների հետ։

«Winnet Berd-ում կազմակերպված դասընթացը հիանալի հնարավորություն ընձեռեց ինձ խորանալու գրաֆիկական դիզայնի ծրագրերի մեջ և կատարելագործելու իմ հմտությունները: Այժմ ես կարող եմ ստեղծել գրավիչ դիզայներական աշխատանքներ և նույնիսկ որոշակի եկամուտ ստանալ»։

Դասընթացի մեկ այլ մասնակից՝ 19-ամյա Ֆինանսիստ Գայանե Շահնազարյանը կարծում է, որ նման ծրագրերի իրականացումը շատ արդյունավետ է մարզերի աղջիկներին հզորացնելու և նրանց կարողությունները հարստացնելու առումով, հատկապես, որ մարզային համայնքներում հնարավորությունները քիչ են։ 

«Մեր տարածաշրջանում, մասնավորապես, աշխատատեղերի շատ հնարավորություններ չկան, և նման հմտությունները թույլ են տալիս գումար վաստակել հեռավար աշխատելով: Ես ուսանող եմ, և այդ առումով ինձ համար էական է այն, որ, օգտագործելով այս հմտությունները, կարող եմ աշխատել տնից»:

Սկզբում, երբ մեկնարկել էր դասընթացը, Գայանեն չէի պատկերացնում, որ իրեն այդքան հետաքրքիր կլինի, այդքան կխորասուզվի գրաֆիկ դիզայնի մեջ: «Շաբաթական երկու օր և երկու ժամով անցկացված դասերն այնքան հագեցած էին, որ անհամբեր սպասում էի հերթական դասին: Ես պատրաստ եմ իմ գիտելիքներով կիսվել նաև մեր համայնքի մյուս աղջիկների հետ, քանի որ նման հնարավորությունները որքան մեծ թվով աղջիկների և կանանց հասանելի լինեն, այնքան ավելի շատերը կկարողանան զբաղմունք գտնել և ֆինանսական կայունություն ապահովել»,- ընդգծում է նա:

The photo features a young girl, Anna Vanyan during the launch of the graphic design course

WINNET Berd-ում ծրագրի համակարգող Աննա Վանյանի խոսքով, մասնակիցներն աշխատել են սիրով և մոտիվացված. «Նման նախաձեռնությունները հիանալի հնարավորություններ են տալիս մարզերի երիտասարդ աղջիկներին ավելի մոտ լինել թվային աշխարհին, տիրապետել նորագույն տեխնոլոգիաներին և աշխատանք գտնել՝ համատեղելով ուսումը, կրթությունն ու այլ զբաղմունքները»։

The photo features a woman, Hasmik Ghalumyan during the launch of the graphic design course

Ինչպես շեշտում է WINNET Berd-ի համակարգող Հասմիկ Ղալումյանը՝ այժմ մտածում են նման դասընթացներ կազմակերպել ավելի մեծ խմբերի համար․ «Մեր տարածաշրջանում նման գիտելիքներ ունեցող աղջիկներն ու կանայք շատ չեն, բայց այս դասընթացի արդյունքն ու ազդեցությունն այնքան մեծ էր, որ համայնքի մյուս կանանց և աղջիկներին ոգեշնչեց, որ իրենք էլ ձգտեն նոր հմտություններ ձեռք բերել և դրանով գումար վաստակել»:

Սահմանամերձ համայնքներում ապրող կանանց և աղջիկներին աջակցելու նպատակով և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում՝ 2023 թվականի փետրվարին The Body Shop Armenia-ն իր մեկ ամսվա շահույթի 4%-ն ուղղել էր Բերդի տարածաշրջանի երիտասարդ աղջիկների կարողությունների զարգացմանը՝ WINNET Berd կենտրոնին նվիրելով չորս համակարգիչ և նախաձեռնելով գրաֆիկ դիզայնի երկամսյա դասընթաց:

a young girl smiling and engaged in conversation, while other young girls are seated and attentively listening

Կանանց և աղջիկների տնտեսական հզորացումը վճռորոշ է նրանց զարգացման և ընդհանուր առմամբ համայնքի առաջընթացի համար: ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը, համագործակցելով գործընկերների հետ, շարունակում է Հայաստանում կանանց և աղջիկների համար նմանատիպ հնարավորություններ ստեղծելուն և նրանց ներուժի իրացմանը նպաստելուն ուղղված ջանքերը: 

Հաշվի առելով գրաֆիկական դիզայնի դասընթացի նկատմամբ մեծ պահանջարկը՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, կաջակցի ևս մեկ դասընթացի կազմակերպմանը։ Նոր՝ չորս մասնակցի համար դասընթացը կկմեկնարկի 2023 թ․ հունիսին։

Մարի Մխիթարյան
Լուսանկարները՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ, WINNET Berd