Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԲՀ-ն Հայաստանում

ՄԱԲՀ-ն Հայաստանում

ՄԱԲՀ-ն Հայաստանում

ՄԱԲՀ-ն Հայաստանում իր աշխատանքները սկսել է 1999 թ.-ին` աջակցությունը կենտրոնացնելով մանդատում ներառված հետևյալ երեք ոլորտներում. վերարտադրողական առողջություն և իրավունքներբնակչության և զարգացման ռազմավարություններգենդերային հավասարություն և երիտասարդների հիմնախնդիրներ:

Ծրագրերը.

  • «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագիր
  • «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագիր
  • «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիր
  • «Հարավային Կովկասում երիտասարդության վերարտադրողական առողջության նախաձեռնություն» ծրագիր

Հիմնական ձեռքբերումները.

  • Երկրում «Շրջիկ գինեկոլոգիական ծառայության» և «Շտապ մանկաբարձական օգնության համակարգի» ստեղծումը դժվար հասանելի և աղքատ շրջանների համար, ինչն իր ներդրումն է բերել մայրական մահացության ցուցանիշի կրճատմանը` 1999-2001 թթ.-ին 100,000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող 43.2-ից մինչև 28.5-ի` 2006-2008 թթ.-ին.
  • Երկրում ընտանիքի պլանավորման 75 կետերի ստեղծումը, որոնք տրամադրում են բժշկական խորհրդատվություն և անվճար ժամանակակից հակաբեղմնավորիչներ, ինչի արդյունքում հակաբեղմնավորիչների տարածվածության ցուցանիշն աճել է 1 %-ից (1994 թ.) մինչև 27 % (2010 թ.).
  • Վերարտադրողական առողջության և գենդերի ներառումը զինված ուժերի վերապատրաստման պարտադիր ծրագրում.
  • Ժողովրդագրության դասընթացի ներառումը Երևանի պետական համալսարանի մագիստրոսների համար նախատեսված կրթական ծրագրում.
  • Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և համապատասխան գործողությունների ծրագրի (2009-2035 թթ.) ընդունումը.
  • Առողջ ապրելակերպի և առողջապահական (ներառյալ վերարտադրողական առողջությունը) հարցերով կրթության ընդգրկումը միջնակարգ կրթական հաստատությունների (8-ից 11-րդ դասարաններ) կրթական ծրագրերում.
  • Վերարտադրողական առողջության բարելավման Ազգային ռազմավարության ծրագրի և գործունեության ժամանակացույցի (2007-2015) մշակմանը ցուցաբերված աջակցությունը:

Մինչև 2015 թ. նախատեսվող արդյունքները.

Հիմնվելով Հայաստանի համար 2009 թ.-ին հաստատված նոր ծրագրային շրջափուլի (2010-2015 թթ.) վրա, ՄԱԲՀ-ն կաշխատի ապահովել հետևյալ հիմնական արդյունքները.

Վերարտադրողական առողջության և իրավունքների ոլորտում.

  • ընդունված քաղաքականություններ և օրենսդրություն՝ ուղղված խոցելի խմբերի համար վերարտադրողական առողջության բարձրորակ ծառայությունների և պարագաների հասանելիության մեծացմանը.
  • բուժծառայություններ մատուցողների հզորացված կարողություններ՝ մատուցելու սեռական և վերարտադրողական առողջության ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բարձրորակ ծառայություններ.
  • կանանց, երիտասարդության և դեռահասների շրջանում վերարտադրողական առողջության  և ընտանիքի պլանավորման ծառայությունների վերաբերյալ աճած տեղեկացվածություն և դրանց հանդեպ մեծացած պահանջարկ:

Բնակչության և զարգացման ոլորտում.

  • 2011 թ. մարդահամարի իրականացման, սեռատարիքային տարբերակմամբ սոցիալ-տնտեսական տվյալների հավաքագրման, վերլուծության և կառավարման համար հզորացված ազգային կարողություններ.
  • պետական կառույցների հզորացված կարողություններ սոցիալական քաղաքականություններ և ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:

Գենդերային հավասարության ոլորտում.

  • ազգային և տեղական մակարդակներում կառույցների հզորացված կարողություններ՝ գենդերային հավասարության, կանանց հզորացման, ինչպես նաև գենդերային բռնության դեմ պայքարի համար.
  • բնակչության ավելացած իրազեկություն և գիտելիքներ գենդերային հարցերի, գենդերային բռնության, սեռական և վերարտադրողական իրավունքների մասին: