Ուղեցույցի նպատակն է բարելավել դեռահասային տարիքում ձվարանների կիստանե րի ախտորոշումը և բուժումը, տրամադրել ապացուցողական խորհուրդներ տվյալ ախ տաբանության վերաբերյալ: Ուղեցույցը չի հակասում, այլ հիմնվելով ապացուցողական բժշկության արդի եվրոպական, ամերիկյան, կանադական, գրականության վրա լրաց նում է գործող չափորոշիչները, հատկապես անդրադառնալով այնպիսի կլինիկական խնդիրներին, որոնք լուսաբանված չեն առկա փաստաթղթերում:
Մեթոդաբանություն
Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է ՄԱԿի Բնակչության հիմնադրամի «Երի տասարդների առողջության և մասնակցության խթանում » ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի աղբյուր են հանդիսացել Մանկաբարձգինեկոլոգների ամերիկյան քոլե ջի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորա կան (RCOG) կլինիկական ուղեցույցները, PubMed և UpToDate շտեմարանների արդի տվյալները: Տեղեկատվության որակը և խորհուրդների ուժը գնահատելիս սկզբնաղ բյուր հանդիսացող փաստաթղթերում հիմք է ընդունվել Մանկաբարձգինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG), Կանադայի Մանկաբարձների և գինեկոլոգների ընկերու թյան (SOGC), ինչպես նաև ՄԳԹՔ կողմից առաջարկվող դասակարգումը(Տես Հավել ված 2):
Ուղեցույցի տեղայնացման գործընթացը իրականացվել է համաձայն ADAPTE միջազ գային մեթոդաբանության:
Հիմնական պնդումների վերջում նշված են ապացուցողական աստիճանները ՛ ըստ վերոհիշյալ աղբյուրների, համաձայն GRADE համակարգի: Կլինիկական ուղեցույցի դրույթները քննարկվել և հավանության են արժանացել ՀՀ մանկաբարձգինեկոլոգնե րի և նեոնատոլոգների կողմից: Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թար մացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի, կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց, ինչպես նաև ուղեցույցի ներդրման արդյուքում քաղած դասերից: Ուղեցույցը նախա տեսված է հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում գործող մանկական գինեկոլոգների համար: