Go Back Go Back
Go Back Go Back

ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՁՎԱՐԱՆԻ ԿԻՍՏԱՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՁՎԱՐԱՆԻ ԿԻՍՏԱՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ
ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՁՎԱՐԱՆԻ ԿԻՍՏԱՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

Publisher

Number of pages

25

Author

UNFPA Armenia

Publication

ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՁՎԱՐԱՆԻ ԿԻՍՏԱՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

Publication date

01 September 2018

Download Icon

Ուղեցույցի նպատակն է բարելավել դեռահասային տարիքում ձվարանների կիստանե­ րի ախտորոշումը և բուժումը, տրամադրել ապացուցողական խորհուրդներ տվյալ ախ­ տաբանության վերաբերյալ: Ուղեցույցը չի հակասում, այլ հիմնվելով ապացուցողական բժշկության արդի եվրոպական, ամերիկյան, կանադական, գրականության վրա լրաց­ նում է գործող չափորոշիչները, հատկապես անդրադառնալով այնպիսի կլինիկական խնդիրներին, որոնք լուսաբանված չեն առկա փաստաթղթերում:

Մեթոդաբանություն

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է ՄԱԿ­ի Բնակչության հիմնադրամի «Երի­ տասարդների առողջության և մասնակցության խթանում » ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի աղբյուր են հանդիսացել Մանկաբարձ­գինեկոլոգների ամերիկյան քոլե­ ջի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորա­ կան (RCOG) կլինիկական ուղեցույցները, PubMed և UpToDate շտեմարանների արդի տվյալները: Տեղեկատվության որակը և խորհուրդների ուժը գնահատելիս սկզբնաղ­ բյուր հանդիսացող փաստաթղթերում հիմք է ընդունվել Մանկաբարձ­գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG), Կանադայի Մանկաբարձների և գինեկոլոգների ընկերու­ թյան (SOGC), ինչպես նաև ՄԳԹՔ կողմից առաջարկվող դասակարգումը(Տես Հավել­ ված 2):

Ուղեցույցի տեղայնացման գործընթացը իրականացվել է համաձայն ADAPTE միջազ­ գային մեթոդաբանության:

Հիմնական պնդումների վերջում նշված են ապացուցողական աստիճանները ՛ ըստ վերոհիշյալ աղբյուրների, համաձայն GRADE համակարգի: Կլինիկական ուղեցույցի դրույթները քննարկվել և հավանության են արժանացել ՀՀ մանկաբարձ­գինեկոլոգնե­ րի և նեոնատոլոգների կողմից: Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թար­ մացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի, կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց, ինչպես նաև ուղեցույցի ներդրման արդյուքում քաղած դասերից: Ուղեցույցը նախա­ տեսված է հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում գործող մանկական գինեկոլոգների համար: