Իրապատում էսսեների այս գիրքը «Կանայք, որ փոխեցին աշխարհը » մատենաշարի հաջորդ հատորն է: Այն հանրամատչելի ձեռնարկ է, որ հաշմանդամություն ունեցող խիզախ ու պայքարող կանանց միջոցով կօգնի նաև ծանոթանալ հաշմանդամության տեսակների հետ և թույլ կտա նոր հայացքով դիտարկել բարձրաձայնվող խնդիրները: Նախատեսված է դպրոցահասակ և բարձր տարիքի ընթերցողների համար:
Գիրքը ստեղծվել է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ- հարավ նախաձեռնություններին » ծրագրի շրջանակներում ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմն ադրամի (ՄԱԲՀ) կողմից ։ Բովանդակության համար պատասխանատու է «ՏԵՔՍՏ ՀԱՐԹԱԿ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ՄԱԲՀ-ի և ԵՄ-ի տեսակետները։